Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայրապետյանն առաջադրվի, նորից կընտրվի»

Հուլիս 12,2012 20:15

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ա1+»-ի հետ զրույցում այսօր ասաց, թե ՀՀԿ-ն արտահերթ նիստի անհրաժեշտություն չի տեսնում: Նշենք, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն այսօրվանից ստորագրահավաք են սկսել’ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար:  ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ  «Հարսնաքարի» սպանության շուրջ ստեղծված շարժումը ղեկավարվում է ոչ միայն տեղական, այլեւ դրսի մութ ուժերի կողմից, ովքեր ուզում են Հայաստանում « աժիոտաժ ստեղծել »:

Պարոն Սահակյան, չե՞ք կարծում, որ առավել ճիշտ է արտահերթ նիստով Հայրապետյանի մանդատի հարցը լուծելը, քանի որ ստացվում է, մարդը հրապարակավ հայտարարեց, թե դեպքի պատճառով մանդատը վայր է դնում, բայց արդյունքում մնացել է պատգամավոր:

– ԱԺ կանոնակարգում գրված է’ հրաժարականը պետք է ընթերցվի առաջիկա նիստում, գրված չէ’ արտահերթ նիստում: Ովքեր շտապում են, կարող են արտահերթ նիստի խնդիր դնել : Մենք էտ խնդիրը չունենք’ արտահերթ նիստ հրավիրելու:

– Ասել է թե’ ՀՀԿ-ն չի՞ ուզում, որ Հայրապետյանը վայր դնի մանդատը :

– Ոչ թե մենք չենք ուզում, այլ արտառոց բան չենք համարում : Պատգամավորը բարոյական քայլ է կատարել : Հենց նույն օրը ես ասացի, որ մի քիչ շտապել է, որովհետեւ ժողովրդի ինչ- որ զանգված կար, որ ցասումի տրամադրություն ուներ եւ բարոյական խնդիր ուներ : Բայց ասեմ’ Ռուբեն Հայրապետյանի հոբբին դա Հայաստանի ֆուտբոլը բարձրացնելն է : Նրա պատգամավոր լինելը կապված է թիմի պահանջի հետ : Կարելի է փորձել հետեւյալը. եթե մանդատը վայր դնի ու նորից առաջադրվի, նույն զանգվածն էլի իրեն կընտրի, նորից վստահություն կհայտնի:

– Այսինքն’ հնարավո՞ր է նորից առաջադրվի Ռուբեն Հայրապետյանը:

 – Ոչ, չեմ կարծում, որովհետեւ այս անգամ էլ ինքը մեր պահանջով մեծամասնականով դրեց : Ժամանակը նրա շատ սուղ է, որովհետեւ ինքն ամբողջովին կլանված է հայ ֆուտբոլի բարձրացման խնդիրներով:

Այդ պարագայում ինչո՞ւ հիմա նիստ չեք գումարում, որ նա իրոք հրաժարական տա եւ հասարակությունը հավատա նրա անկեղծությանը :

– Նախ’ դա մի փոքրիկ ընտրազանգված է, որը ողբը վրեժառություն է դարձրել եւ փորձում են նաեւ քաղաքական ուժերը, ոչ միայն տեղական, այլեւ դրսի, ինչ-որ խնդիրներ առաջացնել, իբրեւ թե խնդիր են ուզում լուծել, դրանով ապահովելով իրենց հետագա գործընթացները :

– Իսկ դրսի հատկապես ո ՞ր ուժերն են փորձում այդ շարժումը կառավարել եւ խնդիր լուծել ‘ Արեւմո՞ւտքը, ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն :

– Աշխարհը շատ բազմազան է : Յուրաքանչյուր պետությունում կան քաղաքական ուժեր, որոնց համար թերեւս ցանկալի է աժիոտաժներ ստեղծել Հայաստանում : Մի բան կարող եմ ասել, որ հանցագործները կպատժվեն օրենքի սահմաններում :

Իսկ Ռուբեն Հայրապետյանը կպատժվի՞։

– Ռուբեն Հայրապետյանը հանցագործ չի, որ պատժվի : Ես կարծում եմ,  որ շատ լավ կլիներ դատաիրավական դաշտն էնպիսին լիներ,որ նրանց, ովքեր փորձում են անմեղության կանխավարկածը ոտնահարել եւ  մեկին հանցագործ ճանաչել իրենց քմահաճույքի համաձայն, հնարավոր լիներ պատժել։ Պատժել նրանց, ովքեր փորձում են վերագրումներ կատարել անձի նկատմամբ, որը ոչ մեղսագործ է, ոչ էլ հանցագործ :

– Դուք ասում եք’ դրսի ուժերն են ուզում էստեղ աժիոտաժ հրահրել, սպանությո ՞ւնն էլ էին իրենք հրահրել :

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031