Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերին աջակցելու վերաբերյալ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա

Հուլիս 20,2012 16:47 Share

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին

Հարց. Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված եւ նկատի ունենալով հայության ներկայությունն այդ երկրում, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից:

Պատասխան. Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաեւ համապատասխան քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում տարբեր մակարդակներով եւ ուղղություններով:

Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը:

Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց: 

Կարող եմ հավելել, որ միջազգային շփումների ժամանակ այս հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Համայնքային կառույցների հետ մշտական կապ է պահպանվում Հայաստանից պարբերաբար այցելող հատուկ բանագնացների, Դամասկոսում ՀՀ դեսպանության եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով:

Ակնհայտ է, որ Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է: Առանց անզգույշ, հուզական հայտարարությունների եւ շահարկումներին տեղիք տալու, հետեւելով զարգացումներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորության սահմաններում, կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031