Մոտ 10 օր առաջ գողերը մտել են Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանի բնակարան, գողացել 700 հազար դրամ եւ 1,2 միլիոն դրամի ոսկե զարդեր: Չամուսնացած, շուրջ 40 տարեկան Ս. Բեգլարյանը բազմաբնակարան շենքում ապրում է իր մոր հետ: Հավանաբար գողերն իմացել են, որ ընտանիքն այդ օրը բանկից 500 հազար վարկ է ստացել: Վերջերս Իջեւան քաղաքում բնակարանային գողություններն ավելացել են, նման 5-6 դեպք է կատարվել: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դրանք բացահայտելու ուղղությամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: