
Հավաքվելով այն շենքի առջեւ, որտեղ բնակվում է երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ ցուցարարները կոչ են արել պաշտպանության նախարարին եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալ՝ Իսրայելի քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու փոխարեն։
Կիրակի օրը կառավարության նիստի ժամանակ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը, իր միջուկային ծրագրով, ավելի մեծ վտանգ է ներկայացնում Իսրայելի համար, քան հրեական պետության առջեւ հառնած բոլոր մյուս սպառնալիքները։
«Ազատություն» ռադիոկայան


















































