Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հետցնցում է գրանցվել Կապանում

Սեպտեմբեր 17,2012 16:58

Այսօր առավոտյան՝ ժամը 11:06-ին,  նոր հետցնցում է գրանցվել Կապան քաղաքում: «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանի խոսքով` հետցնցումն այս անգամ թույլ է զգացվել, ուժգնությունը կազմել է ոչ ավելի, քան` 3 բալ:

Կապանում հետցնցումը գրանցվել է   այսօր Իրանի տարածքում տեղի ունեցած 4.3 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում: Ըստ պարոն Բաղդասարյանի`այսօրվա երկրաշարժի  էպիկենտրոնը Կապանից  ավելի հեռու է եղել, քան` օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի դեպքում: Այս անգամ երկրաշարժը տեղի է ունեցել Ահար քաղաքից 30 կմ դեպի արեւմուտք (դեպի Թուրքիա), որտեղ    ուժգնությունը կազմել է 6 բալ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տվյալներով` այսօր տեղական ժամանակով 11:06-ին Իրանում գրանցված  երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Կապանում հետցնցումը շատ թույլ է եղել եւ շատ քիչ թվով մարդիկ են զգացել այն, իսկ Գորիսում հետցնցում  չեն գրանցել ծառայության սարքավորումները:

Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից տեղեկացանք, որ Կապանում գրանցված հետցնցումից հետո ավերածությունների, փլուզումների եւ այլ դեպքերի վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել իրենց մոտ:

 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930