Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը ճանաչվեց տարվա լավագույն քաղաքային համայնք

Նոյեմբեր 10,2012 20:30

Այսօր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման  16-ամյակին նվիրված «Տարվա լավագույն համայնք-2012»  մրցանակաբաշխության ժամանակ  Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը ճանաչվեց 2012թ-ի լավագույն քաղաքային համայնք:

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Առավոտին» փոխանցեց, որ համայնքին տրված այսօրվա գնահատականը  մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չէ: Ագարակ քաղաքի ներկայիս հաջողությունը  դեռեւս նախորդ տարիներից սկիզբ դրված եւ համայնքի զարգացմանն ուղղված բոլոր այն նախաձեռնությունների ամբողջական արդյունքն է, որի պատկերը տեսանելի է այսօր: Ըստ պարոն Զաքարյանի` լավագույն համայնք ճանաչվելը միայն Ագարակի քաղաքապետարանի ձեռքբերումը  չէր, այլեւ` մարզպետարանի հետ համագործակցության արդյունքը եւս, քանի որ  լավագույն համայնք ընտրելիս հաշվի են առնվել, թե ինչպիսի արդյունավետությամբ է համայնքապետարանը կատարել իր գործառույթները եւ արձանագրված այդ բոլոր ցուցանիշների հետ միասին գնահատվել է նաեւ Ագարակում  մարզպետարանի կատարած աշխատանքների արդյունավետությունը:  Ագարակի քաղաքապետը դժվարացավ ասել, թե որն է այս տարվա  ամենամեծ ձեռքբերումը եւ որ ոլորտում է այն գրանցվել, նշելով, որ Ագարակում բոլոր ոլորտները հավասարաչափ են զարգանում եւ արձանագրված  հաջողություններ ունեն բոլոր ոլորտներում:  «Այս տարի կառավարության հրատապ ծրագրով սկսվել են մաքսատնից Ագարակ ընկած կարճ ճանապարհի կառուցման աշխատանքները, որի համար հատկացվել է 50 մլն դրամ, սոցներդրումների հիմնադրամի միջոցներով` 109 մլն դրամով,  սկսվել է քաղաքի արվեստի դպրոցի հիմնանորոգման եւ շենքի ամրացման աշխատանքները:  Բացի այդ ընթացիկ տարում  ԱԺ պատգամավոր  Վահե Հակոբյանի աջակցությամբ նորոգվել է  Ագարակի մանկապարտեզը`  70 մլն դրամով, որը մեծ ծավալի գործ էր: Այժմ պետք է զբաղվենք մեկնարկած աշխատանքները ավարտին հասցնելու եւ կատարվելիք մյուս  նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ», – նշեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930