
Ինչ վերաբերում է կոնգրեսի կորիզի ԲՀԿ-ամետ քաղաքականությանը եւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տարաձայնություններին այս հարցում, Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ դա նորմալ է. «ՀԱԿ-ը կուսակցություն չէ: Այդ տարբերությունները նորմալ են, այնտեղ կուսակցական կարգապահություն չկա, կուսակցությունների բազմազանություն է: Ամեն մեկը կարող է ունենալ իր կարծիքը: Բայց թե ոնց են այնտեղ շարունակելու առաջ գնալ` դժվար է հիմա ասել: Իմ կարծիքով, եթե պրոցեսները գնացին այնպես, ինչպես երեւում է, իմ տպավորությամբ` հա՛մ Վարդան Օսկանյանը «Բարգավաճում» երկար չի մնա, հա՛մ Նիկոլ Փաշինյանը դժվար այդպիսի արմատական դիրքորոշումներով ՀԱԿ-ում մնա: Այնպես որ մենք տեսնում ենք, որ ընտրությունների ընթացքում եւ հետո բազմազան է լինելու: Շատ ուրախ ենք դրա համար: Նիկոլ Փաշինյանը նոր ուժ է՝ նոր, երիտասարդ, արմատական պատկերացումներով»: Մեր հարցին, այսինքն` Նիկոլ Փաշինյանը պետք է զիջումների՞ գնա, փոխի՞ իր վերաբերմունքը, սկզբունքները` նա պատասխանեց. «Եթե եկավ այդ ուժի գաղափարը, որը չի կարող չգալ, որովհետեւ կյանքն է այդպես թելադրում, պարզ է, որ արմատական դիրքորոշումը հնարավոր է փոխվի, որովհետեւ առջեւում Ղարաբաղի հարց կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































