Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը այդպիսի արմատական դիրքորոշումներով դժվար ՀԱԿ-ում մնա»

Նոյեմբեր 27,2012 20:10

«Կոնգրեսի ֆինանսական եւ դեմոգրաֆիկ ռեսուրսները մի քիչ այն չեն:Ժողովուրդ հավաքելու ռեսուրս չունեն: Իհարկե, տրոհումներ կան, բացի դրանից,ժողովրդի վստահության մեծ ալիքը, որը կար, պարզ է, որ հիմա չկա: Այս ամենին նաեւ գումարվում է  ֆինանսների խնդիրը, եւ բոլորն իրար հետ բերում է լռության»,- Aravot.am-ի հետ զրույցում կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռության մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, «պարզ է, որ հիմա ՀԱԿ-ը ավելի շատ հետեւում է քաղաքական դաշտի խաղին, որպեսզի կարողանա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվի, ճիշտ տեղում միանա եւ իր կողմը քաշի: Այսինքն, զուտ տեսական տեխնոլոգիական աշխատանք է  տանում, որը, իմ կարծիքով, շատ ճիշտ է, որովհետեւ այլ բան անել հիմա, ուղղակիորեն չի կարող»:

Ինչ վերաբերում է կոնգրեսի կորիզի ԲՀԿ-ամետ քաղաքականությանը եւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տարաձայնություններին այս հարցում, Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ դա նորմալ է. «ՀԱԿ-ը կուսակցություն չէ: Այդ տարբերությունները նորմալ են, այնտեղ կուսակցական կարգապահություն չկա, կուսակցությունների բազմազանություն է: Ամեն մեկը կարող է ունենալ իր կարծիքը: Բայց թե ոնց են այնտեղ շարունակելու առաջ գնալ` դժվար է հիմա ասել: Իմ կարծիքով, եթե  պրոցեսները գնացին այնպես, ինչպես երեւում է, իմ տպավորությամբ` հա՛մ Վարդան Օսկանյանը «Բարգավաճում» երկար չի մնա, հա՛մ Նիկոլ Փաշինյանը դժվար այդպիսի արմատական դիրքորոշումներով ՀԱԿ-ում մնա: Այնպես որ մենք տեսնում ենք, որ ընտրությունների ընթացքում եւ հետո բազմազան է լինելու: Շատ ուրախ ենք դրա համար: Նիկոլ Փաշինյանը նոր ուժ է՝ նոր, երիտասարդ, արմատական պատկերացումներով»: Մեր հարցին, այսինքն` Նիկոլ Փաշինյանը պետք է զիջումների՞ գնա, փոխի՞ իր վերաբերմունքը, սկզբունքները` նա պատասխանեց. «Եթե եկավ այդ ուժի  գաղափարը, որը չի կարող չգալ, որովհետեւ կյանքն է այդպես թելադրում, պարզ է, որ արմատական դիրքորոշումը հնարավոր է փոխվի, որովհետեւ առջեւում Ղարաբաղի հարց կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930