Նոյեմբերի 29-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 ՕՍ 784 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Ռ. Մովսիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակի սյանը:
Մինչ փրկարարների ժամանումը` Եղեգնաձորի բժշկական կենտրոն տեղափոխման ճանապարհին Ռ. Մովսիսյանը մահացել է:
Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: