Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր օբյեկտներում ՀՀ նախագահի թեկնածուները կարող են հանդիպել համակիրների հետ

Հունվար 16,2013 18:02

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը հունվարի 21-ից փետրվարի 16-ը իր 380 տեղանոց դահլիճը պատրաստ է տրամադրել ՀՀ նախագահի թեկնածուներին` նախընտրական հանդիպումներն իրականացնելու համար:

Հ.Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնն էլ քարոզչական հանդիպումների համար նույն օրերին 340 տեղանոց դահլիճ է պատրաստել:

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջից, վարչական շրջանների ղեկավարները ՀՀ նախագահի թեկնածուների համար առանձնացրել են այն օբյեկտները, որտեղ թեկնածուներն անվճար հիմունքներով, կարող են կազմակերպել իրենց նախընտրական հանդիպումները:

Թեկնածուները հունվարի 21-ից փետրվարի  16-ը իրենց համակիրների հետ կարող են հանդիպել Նոր Նորք մշակույթի  կենտրոնում, որի դահլիճը 250 տեղանոց է:

Նախընտրական հանդիպումների համար իր ծառայություններն է առաջարկում նաեւ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնը, Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը, Նուբարաշենի երաժշտական դպրոցը, Երեւանի զբոսաշրջության եւ սպասարկման սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջը, Նուբարաշեն վարչական շրջանում` Մարզամշակութային կենտրոնը, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն իր 300 տեղանոց դահլիճով, Արաբկիրում` «Ակադեմիկոս Ա.Խ.Ավդալբեկյանի անվան  առողջապահության ազգային ինստիտուտ»-ը, Ծովակալ Իսակովի  անվան թիվ 132 դպրոցը, Էրեբունի վարչական շրջանում` թիվ 3 մանկապատանեկան կենտրոնը` 360 տեղանոց դահլիճով: Կենտրոն համայնքում՝ Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի  դահլիճը` նախատեսված 90 մարդու համար, Մալաթիա-Սեբաստիայում՝ թիվ 91 դպրոցը՝ 110 տեղանոց դահլիճով, եւ թիվ  113 դպրոցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031