Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Հովհաննես Սահակյան եւ Ստեփան Սաֆարյան

Փետրվար 01,2013 02:24

Փետրվարի 1 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 77-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը : Քննարկման թեման`  Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն ինչպիսի՞ ազդեցություն կունենա ընտրությունների վրա: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:

OSI NEW ARM copy

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Karen says:

    Ինչու մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը չի այցելել Հայրիկյանին?

  2. Vilen says:

    Ինչպես եք մեկնամաբնում արթուր Սաքունցի այն վարկածը, որ Պարույր Հայրիկյանի դեմ կրակոցներն ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, և նույն շարքում են , ինչպես Հոկտեմբերի քսանյոթի և Մարտի Մեկի կրակոցները և հանդիսանում են միևնույն պատվիրատուների ձեռքի գործը, Նա նաև նշել է, որ դա արված էր ՀԱՊԿ արագ արձագանքման ուժեր երկիր բերելու համար:

  3. Vilen says:

    Ինչպես եք մեկնաբանում Արթուր Սաքունցի այն վարկածը, որ Պարույր Հայրիկյանի դեմ կրակոցներն ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, և նույն շարքում են , ինչպես Հոկտեմբերի քսանյոթի և Մարտի Մեկի կրակոցները և հանդիսանում են միևնույն պատվիրատուների ձեռքի գործը, Նա նաև նշել է, որ դա արված էր ՀԱՊԿ արագ արձագանքման ուժեր երկիր բերելու համար:

  4. Nune says:

    Ինչպես եք մեկնաբանում ֆեյսբուքում շրջանառվող այն տեսակետը, որ սրանով որոշ հայտնի լիդերներ, որոնք փոշմանել էին չառաջադրվելու համար, գուցե եւ հնարավորթւոյւն ստանային խաղը նորից սկսելու եւ առաջադրվելու, եթե իհարկե իրենց ուզածը լիներ, Հայրիկյանի հետ վատ բան լիներ/ աստված չանի/ եւ նոր ընտրություններ նշանակվեին:

Պատասխանել