Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանին հերթափոխով կվերահսկեն (Տեսանյութ)

Փետրվար 06,2013 15:29

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը բժիշկները այս պահին գնահատում են բավարար, չնայած առավոտյան կողմ զարկերակային ճնշումը բավականին ցածր է եղել:

«Շտապօգնություն» ծառայությունը այսօր հատուկ հերթապահությամբ պարբերաբար այցելելու է թեկնածուին: Նա այսօր պառկած վիճակում է ու լրագրողների հետ ի վիճակի չէ խոսել: Բժիշկներն այս պահին նրան հոսպիտալացնելու խնդիր չեն տեսնում:

Պարոն Ղուկասյանին այսօր այցելեց նաեւ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա այսօր էլ, ինչպես հացադուլի առաջին օրը, պարոն Ղուկասյանին հորդորեց դադարեցնել. «Ես վաղուց եմ հորդորել, հարգում եմ մարդու կյանքը, իրավունքը, մասնակցելու երկրի ազատագրմանը: Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, թեկնածուները, բոլորս միասին պետք է գանք մի խաչմերուկի, որ երկիրը դուրս հանենք այս վիճակից: Հավատում եմ իր կամքին, գիտակցությանը՝ միաժամանակ նրա առողջությունը ավելի կարեւոր է»:

 

PrevPhoto
NextPhoto

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Պարոն Անդրիաս Ղուկասյան իշխանության եկած սովածները այնքան են կշտացել, որ հացադուլից գլուխ չեն հանում: Նրանք արդեն եկեղեցի են գնում, կնքվում են, աստվածային կողոպուտ ու ահաբեկչություն են կազմակերպում, թքին էլ անձրև են ասում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728