Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ՀՀ-ին թողեց օգտվել իր երկաթգծից, բայց դա չի վերաբերում ռուսական երկաթուղուն․ Անդրիաս Ղուկասյան. «Ա1+»

Օգոստոս 07,2026 23:35 Share

«Այդ հարցում իրադարձությունների ռեժիմը որոշելու է Ռուսաստանը։ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները Ռուսաստանի հետ լինելու են համաձայն։ Իրականում Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների միջև առևտուրը չնչին է, հիմնական կշիռը Ռուսաստանինն է։ Եվ այդ խնդիրը գտնվում է հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ՌԴ-ի պահանջին։

Բայց չէ՞ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ Ղրղզստանում՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստում ասաց, որ Հայաստանը հանրաքվե կարող է անցկացնել միայն այն ժամանակ, երբ Եվրամիությանն անդամակցելու դիմում ներկայացնի․ Անդրիաս Ղուկասյանն ասում է՝ այնուամենայնիվ, Ռուսաստանը չի պատրաստվում մեղմել տնտեսական պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ։

Իսկ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները հետևում են այդ երկրին։ Հատկապես որ այդ կառույցում Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի հետ է։ «Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանի համար, կարծում եմ, ՌԴ-ից ՀՀ ապրանքների մուտքը արգելափակված չի լինելու, բայց ՀՀ-ից ՌԴ՝ մնալու է այնպես, ինչպես որ կա»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է դեպի ԵՄ արտահանմանը, Անդրիաս Ղուկասյանն ասում է, դա չի կարող մեծ ծավալներով լինել, քանի դեռ չի գործում Թուրքիայի հետ երկաթգիծը։ Ճիշտ է, շաբաթներ առաջ Թուրքիան թույլ տվեց, որ Հայաստանը Ախալքալաք-Կարս Երկաթգծից օգտվի, բայց վերջինիս ներկայացմամբ՝ ԵՄ-ն չի համաձայնում, որ այդ բեռնափոխադրումն իրականացվի հայկական երկաթուղիներով, քանի որ այն գտնվում է ռուսական կառավարման ներքո գտնվող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31