Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

Մարտ 01,2013 22:14

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը մեկ անգամ ևս վերահաստատեց երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու և ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:

«Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին 15 տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել թե համապետական և թե տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին: Կուսակցությունը կարևորում է ՏԻՄ, հատկապես` Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, դրանց` կուսակցության մասնակցությունը և տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը, հետևաբար կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է.

1.         «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու` մայիսի 5-ի ընտրություններին.

2.         «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

Քաղխորհուրդը քննարկել է նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031