Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնիվ չէ ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքացիների ձայները հավաքել ու ընտրություններից հետո դրանք նվիրել իշխանությանը. Հակոբ Կարապետյան

Հոկտեմբեր 10,2023 15:57

Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը 

«Հանրապետություն» կուսակցության Արտակ Զեյնալյանն ասում է, թե քաղաքապետի ընտրություններին ձայնը տվել է Ավինյան Տիգրանին՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության։

Հիշեցնեմ՝ «Հանրապետություն» կուսակցությունը նախընտրական շրջանում հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից։ Ինչ ասեմ՝ իրենց իրավունքն է՝ ընտրել այս կամ այն թեկնածուին, բայց կարծում եմ, ազնիվ չէ ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքացիների ձայները հավաքել ու ընտրություններից հետո դրանք նվիրել (վաճառե՞լ) իշխանությանը։ Թեեւ, իհարկե,

«Հանրապետությունը» այս դերում ո՛չ առաջինն է, ոչ էլ ցավոք, վերջինը։ Հայաստանի պատմության մեջ ամենահայտնի օրինակը թերեւս 2008-ի ՕԵԿ-ն էր, որը նախագահական ընտրություններին հանդես էր գալիս որպես «Սերժի ու Լեւոնի այլընտրանք», իսկ ընտրություններից ու Մարտի 1-ից հետո անվերապահորեն տրվեց իշխանությանը՝ ԱԽՔ պաշտոնի ու մի քանի նախարար-փոխնախարարի դիմաց։ Ու էդ ժամանակ էլ ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանը իր որոշումը պատճառաբանում էր «կայունություն», «անվտանգություն», «ինքնիշխանություն» եւ այս կարգի այլ սիրուն բառերով։

Ինչ վերաբերում է էս խաղի երրորդ ակտորին՝ Վարդան Ղուկասյանին, ապա նա նույնպես ընդդիմադիր կեցվածքով ձայներ հավաքեց եւ նույն կերպ իր ձայնը տվեց ՔՊ-ին։ Ընդ որում, նա մինչ այդ փորձում էր «ծախել» ընդդիմադիր ուժերի վրա այն, ինչ պարզապես չուներ։ Իր 7 մանդատները ընդդիմության միասնական թեկնածուին տալու դիմաց Հայկ Մարությանից պահանջում էր վարչության պետերի ու հետո՝ թաղապետերի պաշտոններ։ Բայց ի սկզբանե էլ պարզ էր, որ նա չուներ այդ 7 ձայնը, որովհետեւ Դոգի ֆրակցիայի անդամներից մեկը կալանավորված է, մեկ էլ՝ բացակայում է երկրից, ինչը երեւաց նաեւ այսօրվա նիստին (Հանրային ձայնից նիստին մասնակցել է 5 հոգի)։ Միակ տարբերակը, որ Ավինյան Տիգրանը չընտրվեր, այն կլիներ, որ Դոգի անդամները չմասնակցեն նիստին։ Բայց Դոգի անդամները մասնակցեցին ու դրանով իսկ ապահովեցին ՔՊ թեկնածուի ընտրվելը։

Հ.Գ. Հատուկ ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ պրոպագանդիստների համար շեշտում եմ՝ քաղաքականության մեջ կոալիցիաներ կազմելն ինքնին վատ բան չէ՝ լինի իշխանության, թե ընդդիմության հետ։ Խնդիրը լատենտ, թաքուն գործարքներն են։ Խնդիրը իշխանական լինելով՝ ընդդիմություն խաղալն է։ Սա անազնիվ է ընտրողների հանդեպ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031