Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի զինծառայողն իրեն մեղավոր է ճանաչել՝ մահապատժից խուսափելու համար

Հունիս 06,2013 16:36 Share

ԱՄՆ-ի բանակի նախկին ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզը ներկայացրել է 16 մարդու կանխամտածված սպանության մեջ մեղավոր լինելու մասին հայտարարություն

Աֆղանստանում անցյալ տարի 16 մարդու կանխամտածված սպանություն կատարելու մեջ մեղադրվող ԱՄՆ-ի զինծառայողն իրեն մեղավոր է ճանաչել՝ մահապատժից խուսափելու համար:

ԱՄՆ-ի արևմտյան Վաշինգտոն նահանգում ռազմական տրիբունալի կայացած նիստի ընթացքում ԱՄՆ-ի բանակի նախկին ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզը ներկայացրել է 16 մարդու կանխամտածված սպանության մեջ մեղավոր լինելու մասին հայտարարություն: Դատավորը փոքր-ինչ անց ընդունել է մեղադրյալին մեղավոր ճանաչելու մասին գործարքը:

Սպասվում է, որ Բեյլի դատավճիռը կկայացվի այս տարվա օգոստոսի ամսին, որի ընթացքում պարզ կդառնա, արդյոք նրան կտրվի երբևէ ներում շնորհված լինելու հնարավորություն:

ԱՄՆ-ի բանակի նախկին ավագ սերժանտին անցյալ տարվա մարտին ներկայացվել էին Աֆղանստանի հարավում ԱՄՆ-ի ռազմակայանի մոտակայքում գտնվող երկու գյուղերի բնակիչների ուղղությամբ հարձակում կատարվելու մեղադրանքներ: Սերժանտի հարձակման զոհ էին հիմնականում գնացել կանայք և երեխաներ: Քննիչները պնդում են, որ որոշ դիակներ այրված էին եղել:

Քննիչների համաձայն, Բեյլը հարձակումը գործել էր՝ վրեժխնդիր լինելով վերջինիս ծառայակցին լուրջ վնասվածքներ հասցրած ռմբակոծության համար:

Նախկին ավագ սերժանտի դատապաշտպանները սակայն նշում են, որ սպանությունները կատարելու ժամանակ Բեյլն արդեն չորրորդ անգամ էր Աֆղանստանում՝ մարտական առաջադրանքով, և տառապում էր հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից և գլխին հասցրած ծանր հարվածի հետևանքներից:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930