Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ է, որ «Ուժեղ Հայաստանի» և Դաշնակցության տեսակետների միջև կան տարբերություններ։ Եթե «Ուժեղ Հայաստանը կիսեր Դաշնակցության տեսակետը, կմտներ Դաշնակցություն, նոր կուսակցություն չէին ստեղծի»․ Իշխան Սաղաթելյան

Օգոստոս 12,2026 18:22 Share

«Նորմալ է, որ «Ուժեղ Հայաստանի» և Դաշնակցության տեսակետների միջև կան տարբերություններ։ Այո, դրանք կան։ Եթե «Ուժեղ Հայաստանը չկիսեր Դաշնակցության տեսակետը, կմտներ Դաշնակցություն, նոր քաղաքական ուժ չէին ստեղծի։ Հետևաբար շատ նորմալ է, որ ուժերն ունեն տարբեր տեսակետեր»,- լրագրողների՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված երկու խմբակցությունների միջև տարաձայնություններին վերաբերող հարցին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտնած կարծիքի առիթով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենց մոտեցումը հետևյալն է․ «Ակնհայտ է, որ սա պարզ ու սովորական ճանապարհ չէ, ոնց Սևան-Երևան մայրուղին, սա մի ճանապարհ է, որտեղ ՀՀ-ի ինքնիշխանությունն ունի սահմանափակումներ, կողմերը առնվազն հիմա պնդում են, որ պետք է լինի անխոչընդոտ անցում։ Սա պարզ ավտոմոբիլային ճանապարհ չէ, մի ճանապարհ է, որը ղեկավարվում է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնետոմսերի մեծ մասը գտնվում ԱՄՆ-ի ձեռքին։ Ինչի՞ հյուսիս-հարավը մի ամերիկյան ընկերություն չի վերցրել ու կառավարում, դա հատուկ պայմաններով ՀՀ տարծքով ճանապարհ է, միջանցք։ Պարզ ճանապարհ չէ, անունը ինչ ուզում եք, դրեք»։

Հարցին՝ իշխանափոխության ծրագրից ի՞նչ կա, որ փուլում է, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Բոլոր գնահատականներն այս իշխանության էության մասին շարունակում է մնալ ուժի մեջ, շարունակում են պնդել, որ այս նոր իշխանությունը սպառալիք է մեր երկրի համար։ Մեր երկրի առաջ մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլև ավելանում են։ Իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում։

Հարցին՝ փողոցային տարբերակով Փաշինյանին հեռացնելու տարբերակի՞ն են հակված, թե այլ, նա պատասխանեց․ «Ես ուրիշ տարբերակ չունեմ իշխանությանը հեռացնելու։ Առանց փողոցի հնարավոր չէ անվստահության հասնել և հակառակը։ Առաջին օրվանից ասել ենք՝ փողոցային պայքարը և խորհրդարանը համատեղ պետք է լինեն, քանի որ դա է հաջողության հասնելու ճանապարհը»։

Այն, որ իշխանությունից հնչում են հայտարարություններ, թե ընդդիմությանը կհամոզեն, որ կողմ քվեարկեն Սահմանադրությանը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Սա ծրագիր է, որ եթե ժողովուրդն ուզի, պատգամավորները չեն կարող քվեարկել, սրանք 2018-ի փորձն են ուզում անել՝ հանրային ճնշում, բայց չեն հասկանում, որ այլևս մեր ժողովրդի աջակցությունը չունեն, վարչական ռեսուրսով, փողով, բռնություններով, վարարտադրված իշխանություն են։ Ամեն ինչ պետք է անել Ալիևի հագով գրված սահմանադրությունը ձախողելու համար»։

Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31