Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլորվել էին Չքնաղ գյուղի սարերում

Հուլիս 28,2013 10:01

Հուլիսի 28-ին, ժամը 01:51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակա սարում՝ մարմարի հանքավայրի մոտակայքում, ավտոմեքենանա է արգելափակվել քարաբեկորների մեջ, իսկ վարորդն ու ուղեւորները ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Չքնաղ գյուղի սարերում հայտնաբերել են «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ., ծնվ.1990 թ., ուղեւորներ՝ Մ. Կ., ծնվ.1993 թ., Ս. Կ., ծնվ.1980 թ, Ա. Ն., ծնվ.1982 թ ե Տ. Գ., ծնվ.1983թ.) և դուրս բերել արգելափակումից:

Քաղաքացիներին եւ ավտոմեքենան անվտանգ տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: Առավոտյան քաղաքացիները վերադարձել են իրենց բնակության վայր: Տուժածներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031