Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիարքի նամակը պատիվ չի բերում պատրիարքին

Օգոստոս 08,2013 23:25

Այս օրերին համացանցում լայնորեն շրջանառվում և քննարկվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի` Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը, որը մինչև հասցեատիրոջը հասնելը անհասկանալի պատճառներով նախապես տարածվեց համացանցում: Թերևս արդեն սովորություն է դարձել շատերի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին առնչված նամակագրությունը համացանցի միջոցով դարձնել հանրության սեփականությունը: Դրդապատճառների մասին կարելի է միայն ենթադրել, մինչդեռ իրականում նման գործելաոճը պատշաճ չէ բարձրաստիճան եկեղեցականին:

Պատրիարք Սրբազանի նամակի հետ կապված կցանկանայինք ներկայացնել մեր անձնական մտածումները` բնավ չհավակնելով արտահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական մեկնաբանությունը, որը, վստահ ենք, շուտով կլինի:

Նախ անհասկանալի է, թե Պատրիարք Սրբազանը ինչու չմասնակցեց հուլիս 30-31-ին տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովին, քանի որ Պատրիարքը` իբրև ժողովի համաատենապետ, ստացել էր ժողովին մասնակցելու հրավեր: Նախապես տեղեկացված էր, որ ժողովի ընթացքում քննության էր առնվելու Նորվան Սրբազանի հրաժարականի դիմումը, հետևաբար հրաժարականի առնչությամբ իր դիրքորոշումը Պատրիարքը կարող էր բարձրաձայնել Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովում, այլ ոչ թե արհամարհելով ժողովին մասնակցելու հրավերը` մեկնաբաներ ժողովի որոշումը մի քանի օր անց:

Երկրորդ` Ամենապատիվ Պատրիարքն իր նամակում նշում է, որ Նորվան Սրբազանի առաջնորդական շրջանը ավարտվում է նոյեմբեր 1-ին, և Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները կարող էին այդ ժամանակ ընդունել Սրբազանի հրաժարականը, մինչդեռ Պատրիարք Սրբազանը չի անդրադառնում, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հրաժարականը ընդունել է հենց նոյեմբեր 1-ով, քանի որ Նորվան Սրբազանը իր դիմումում նշել էր այդ թվականը, հետևաբար մինչև նոյեմբեր 1-ը նա պետք է պաշտոնավարի: Այս առումով ևս անհասկանալի է Պատրիարքի դիտողությունը:

Երրորդը, որն ամենից շատ մտահոգեց մեզ` իբրև երիտասարդ եկեղեցականի, դա Պատրիարքի նամակի այն հատվածն է, որտեղ նշվում է, թե վախի և սպառնալիքի մեջ անկարելի է եկեղեցականների առողջ սերունդներ  «հասցնել», ինչի պատճատով պետք է տուժեն մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին, որոնք ավելի քան երբևէ մաքրակրոն և իրական եկեղեցականների կարիք ունեն և ոչ թե «գարշապար լիզողներու»:

Այսպես է բնութագրում ամենապատիվ Պատրաիրքը երիտասարդ եկեղեցականներին, և այդ խոսքերը Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցի մաս կազմող կարևոր աթոռի հոգևոր հոր խոսքերն են` ուղղված երիտասարդ եկեղեցականներին: Ի՞նչ օրինակ պետք է վերցնեն երիտասարդ եկեղեցականները  Պատրիարքից. մի՞թե այն, որ նա «խիզախություն դրսևորեց» և հրապարակավ քննադատեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թե՞ այն, որ նա փոխանակ համապատասխան տեղում ներկայացնելու իր մտահոգությունները, համացանցի միջոցով դրանք ավելի շուտ մատչելի դարձրեց հայ հանրությանը: Իսկապես, շատերը կարող են զարմանալ «Պատրիարքի քաջությունից», սակայն միայն  խորագետները  կմտածեն, որ Պատրիարքի ընտրած ճանապարհը շիտակ չէ և չի բխում Հայ Առաքելական Եկեղեցու շահերից:

Պատմության բոլոր ժամանակաշրջաններում էլ Հայ Եկեղեցում եղել են խնդիրներ և դրանք հաճախ կապված են եղել նաև նվիրապետական աթոռների հարաբերությունների հետ: Նույնիսկ  պատահել է, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը փիլոնազուրկ է արել Պատրիարքին, սակայն երբեք այդ խնդիրները արձագանք չեն գտել հայ հանրության մեջ, որովհետև ժամանակի բարձրաստիճան եկեղեցականները գիտակցել են խնդիրների կարգավորման պատշաճ և եկեղցականին հարիր ճանապարհները, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր է արվում: Մեզ համար` իբրև երիտասարդ եկեղեցականի, Պատրիարքի նման մոտեցումը, առավել ևս նամակում տեղ գտած վիրավորական արտահայտությունները անհասկանալի են:

Պատրիարքն իր նամակում խոսում է նաև «հոգևոր շենքի ամրացման մասին» մինչ- դեռ նրա ընտրած ճանապարհը չի նպաստում հոգևոր շենքի զորացմանը: Նման կերպ խնդիրները չեն հարթվում, այլ ավելի են խորանում: Խնդիրները լուծվում են իրար առջև նստելով, դեմ առ դեմ քննարկելով և ոչ թե նամակի միջոցով հրապարակայնացնելով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքի վերաբերյալ դատողություններ և անհիմնավոր բնորոշումներ անելը պատշաճ չէ բարձրաստիճան եկեղեցականին, առավել ևս այն եկեղեցականին, որ ի մոտո ծանոթ չէ մայրավանքի կյանքին և չի կարող օբյեկտիվ և իրական պատկերացում ունենալ տիրող մթնոլորտի մասին:

Տակավին մինչ օրս, ընտրվելուց և գահակալման արարողությունից հետո, Պատրիարքը չի այցելել Սուրբ Էջմիածին` իր ուխտը նորոգելու Իջման Սուրբ սեղանի առջև, այնինչ պատշաճությունը պահանջում է, որ նորընտիր պատրիարքը` իր հարգանս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ուխտի գա Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն:

Մեր խորին համոզումամբ Պատրիարքի նամակը միայն անձնական փառք է հետապնդում և ոչ թե Հայ Եկեղեցու շահերից է մղված:

Գերագույն Հոգևոր Խորհրդին չմասնակցելը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը, ինչպես նաև սեպտեմբեր 21-28-ը Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին չմասնակցելու որոշումը վկայում են, որ Պատրիարքը նախատրամադրված է եղել Մայր Աթոռ չայցելելու, արհամարհելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը և հարմար առիթով հակառակվելու ու քննադատելու նրան:

Կարծում ենք, որ Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը լավագույն տեղն է, ուր Պատրիարքը կարող է բարձրաձայնել իր մտահոգությունները, որոնք արտահայտել է իր նամակում: Ժողովին չմասնակցելով և խնդիրները չներկայացնելով համապատասխան տեղում` Պատրիարքը փաստում է, որ իր նամակը միայն անձնական փառասիրությունից և իր վրա ուշադրություն հրավիրելուց է մղված:

ՊԱՐԹև աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Քէշիշեան Խորէն says:

    Ամօթը անոր՝ որ անաստուած է, մամոնապաշտ, անառակ- եւ հայաստանասպան ազգասպան իշխանութիւններու դրածոյ խամաճիկ է եւ իրեն նմանները :

  2. Asatur says:

    Ես խիստ կասկածում եմ,որ սա կրտսեր հոգեւորականի խառնվելիք գործն է, շեշտում ես ձեր, մակագրում` քո անունից:
    Պատրիարք հոր Գերագույ ժողովում չմասնակցելու պատճառը կարծում եմ քո պես “խորագետները” մի քանի անգամ նամակն ընթերցելով պետք է հասկանային, որ վեհը սպառնացել էր կարգալույծ անել եւ ծայրահեղ է իր որոշումներում: Երիտասարդ հոգեւորականներին բնութագրելուց վիրավորված ես: Իսկ ի՞նչ է ենթադրում քո նամակը: Հարց եմ ուդղում քեզ. երբ ծնողները վիճում են, այդ պարագայում երեխայի համար ծնողներից որեւե մեկն արժեզրկվու՞մ է: Դու ո՞վ ես, որ քննարկում ես քո հոգեւոր մեծի գործերը,փոխանակ ծնկաչոք աղոթելու նրանց համար: Գուցե սա վկայում է պատրիարք հոր շեշտածը, որ վեհափառ հայրապետի ուշադրությանն է հանձնել նաեւ հոգեւոր շինության կարեւորությունը: Այս նամակը խոսում է հոգեւոր խոնարհության պակասի եւ ընդհանրապես` ըմբոստ խառնվածքիդ մասին: Նախապես համարելով ինտերնետային կայքերում անընդունելի նման ձեւաչափի քննարկումները, հակասում ես սկզբունքիդ: Պատրիաիք հոր նամակը “խիզախություն” ես համարում, երբ ինքդ սխրանքներ ես գործում` առաջ ընկնելով հասցեատիրոջից: Մեծ սիրով կսպասեմ պատժիդ, այլապես կհամարեմ պատվեր:
    Ի դեպ նշեմ, որ մինչեւ այս պահը Մայր Աթոռի պաշտոնական կայքում որպես Գերագոյն Հոգեւոր խորհրդի ատենապետ լուսահոգի Թորգոմ Արք. Մանուկյանն է

    • Լիապես համամիտ եմ: Սա ոչ թե երիտասարդ եկեղեցականի, այլ մի ապստամբ ու ամբարիշտ փարիսեցու հոդված է: Գրված է` “²¹ Որդեա՛կ, վախեցի՛ր Աստծուց ու թագաւորից,եւ նրանցից ոչ մէկի դէմ մի՛ ապստամբիր,
      ²² որովհետեւ ամբարիշտների կործանումը յանկարծահաս է լինելու, եւ ո՞վ է ճանաչելու թէ՛ մէկի, թէ՛ միւսի պատուհասը։
      (Առ 24:21,22)” Իսկ մեր հերոսն իր աչքի գերանը թողած` պատրիարքի աչքի փուշն է ուզում հանել:

  3. Համլետ says:

    Հայ Եկեղեցին՝ Գարեգին չգիտեմորերրորդի գլխավորությամբ վաղուց արդեն վերածվել է նոր՝ ,,Օֆշորայի ու Բենթլիասերների վկաներ,, աղանդի ու ՀՀ Նախագահի աշխատակազմում իրականացնում է ազգակործան գործառույթներից մեկը…Սա կղերականությունից առավել վտանգավոր ու կործանարար է…

  4. Marat says:

    Վառեակը ձուէն չ`ելած ծուղրուղու կը կանչէ:
    Յայտնի է, որ գրութիւնը 30 արծաթ արժէ:
    Ահա կիսագրագէտ «լիզող մը»:

  5. Ettentcchi says:

    Պարթև ետ նամակում հենց քո մասին է գրված:

  6. Գեւորգ says:

    Էջմիածինը դարցել է գողական կամ «պրորաբ», այլ ոչ թե շինարար, պատրիարքի “малина”-ան:
    Նորվան Սրբազանը ճիշտ է անում՝ դա բաց հասարակական հարց Է, այլ ոչ թե КГБ-ի ոճով, տափուկ “разборка”.

  7. Mika says:

    հոդվածագիրը լավ էլ հասկացել է որ իր մասին է նամակը, դրա համար էլ գտնում է որ պետք էր ծածկադմփոց անել ինչպես միշտ են արել որ հասարակությունը չիմանար, մեր կղերականները մնացել են 12-րդ դարում հասարակության իրենց պատկերացումներով, չնայած որ Բենտլիավորվել են…

  8. Tlkatintsi says:

    «Պատրիարք Սրբազանի նամակի հետ կապված կցանկանայինք ներկայացնել մեր անձնական մտածումները`….» Սա ի՞նչ տեսակ հայերէն է : «հետ կապված՚» այս անճոռնի ձեւակորպումը այլեւս պէտք է վռնտենք մեր լեզուամտածողութիւնից: ՊԱՐԹև աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆին վայել չէ նման խեղաթիւրուած հայերէնը:

  9. Գրիգոր says:

    մի գարշապար լիզող ել ,դուն ես …

  10. Mikael says:

    եկեղեցին ու մարդկանց հոգիները հանեցիք շուկա ու ծախում եք ու հետո էլ հոխորտում էք տարբեր աղանդների դեմ, բայց չէ որ նրանք պարզապես գնորդ են . խելքի եկեք հոգևոր հայրեր մի կործանեք մարդկանց առանց այն էլ հայ մարդը ամեն կողմից տուժված է, իսկ պարթևին կցանկանամ բարեկրթություն և աստծուն ծառայելու կամք, ու թող ԲենթլիներԸ չլինեն պաշտամունքի առարկա

  11. Հավատքի կարոտով says:

    Ռուսին ըսած = гредут перемены …

  12. Vartan says:

    Երիտասարդ կրօնաւորի մը այս հակազդեցութիւնը կրկնակի կերպով ընդվզեցնող ու յուսաբեկող է։
    Նախ՝ փաստը կու տայ թէ իրականութեան հանդէպ կամաւոր կուրութիւնն ու որպէս հնազանդութեան
    արտայայտութիւն՝ “գարշապար լիզել” ու “առաքինութիւն”ը որքա՛ն ամրացած է եկեղեցիի նուիրապետական կարգին մէջ հազիւ ոտք կոխած աբեղայի մը մօտ։
    Ապա՝ դուռը կը փակէ գոնէ նոր սերունդէն ակնկալելի առողջացման, սրբագրումի ամէն յոյսի դէմ։
    Այլասերում ու կործանում մինչեւ վե՞րջ։

  13. David says:

    Այստեղ ֆորումում շատ հաճախ էր/է խոսվում աղանդների մասին, բայց ինչպես նկատում ենք Հայաստանում ամենա աղանդավորը կաթողիկոսը ու իրա շրջապատն են այդպիսին դառել: Դուրս է գալիս իրանց կարելի է, իսկ մյուսներին ոչ:

  14. Մաթևոս Հ says:

    Զոհասեղանին է Նորվան Սրբազանը

    Եվ դարից երկար ձգվում է եկեղեցու շուրջ խայտառակությունները …

    |Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ հուլիսի 30-ին սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովի զոհասեղանին է դրված Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսի վիրավորված արժանապատվության իսպառ ոչնչացման հարցը:
    Նորություն չէ, որ հայ եկեղեցու եպիսկոպոսներն ու վարդապետները անխտիր «ըմբոշխնել» են Գարեգին Բ-ի մահացու վիրավորանքներն ու հարվածները մասսաների առջև: Սակայն, ի տարբերություն Նորվան արքեպիսկոպոսի, համարձակություն չեն ունեցել փրկել իրենց ինքնասիրությունն ու հոգևորականի վիրավորված արժանապատվությունը: Անմիաբան եպիսկոպոսները շարունակ իրենց անկարողությունը թաքցնելու համար ապարդյուն ու անիմաստ են համարել իրենց իրավունքները պաշտպանել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսի թիկունքում թաքնված վրեժխնդիր անձին խոսք հասկացնել: Կարծես թե անհույս հույսով սպասել են հրաշքի:
    Իսկ այս վիճակից լիուլի օգտվել է Գարեգին Բ-ն:
    Ու հիմա առաջիկա ժողովին մասնակից հոգևոր և աշխարհիկ անդամները Գարեգին Բ-ի մատի մեկ շարժումով կկատարեն նրա կամքն ու քմահաճույքը: Հանուն Գերագույն հոգևոր խորհրդի` հայտարարությամբ հանդես կգան ու ձայների մեծամասնությամբ կպաշտպանեն Գարեգին Բ-ին` խստագույնս դատապարտելով «անհնազանդ, ճշմարտությունը խեղաթյուրող, զրպարտիչ ու անպարկեշտ» Նորվան սրբազանին:
    Ահա հնազանդ, նվիրյալ և բարեպաշտ Նորվան Սրբազանի 45 տարվա գնահատականը…
    Այս ամենի արդյունքում «արդարադատ, հանդուրժող, ներողամիտ ու անսխալական» կաթողիկոսի ձեռամբ եկեղեցում կհաստատվի կարգուկանոն: Մահացու բոլոր մեղքերով կդատապարտվեն, եկեղեցուց կհեռացվեն կամ կհետապնդվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն հակադրվել արեգակնափայլ ամենայն հայոցին` Գերագույն և Անփոխարինելի հրամանատարին:
    Մենատեր կաթողիկոսի հակաօրինական գործողությունների պատճառով հեղինակազրկված եկեղեցականներն ու բարեպաշտ ժողովուրդը կշարունակեն դոշ տալ նրա համար: Պատվավոր ելքեր կփնտրեն խնդրահարույց, անհավասարակշիռ, անկանխատեսելի ու անկառավարելի կաթողիկոսի «բարի համբավն ու սրբազնասուրբ պատիվը փրկելու» համար ու բաձրաձայն կհայտարարեն` «Շեֆը ճիշտ է, շեֆն արդար է, իմաստուն ու ամենակարող»:

    Եվ դարից երկար ձգվում է եկեղեցու շուրջ խայտառակությունները …

    Յո՞ երթաս, չկաթողիկոս:

    Մաթևոս Հ.

    Աղբյուրը` norkhosq.net

  15. Եկեղեցում առկա իրավիճակը հետևանք է, որ ներկա կաթողիկոսը Հայաստանյաց եկեղեցու Հայրը չէ, այլ եկեղեցականների “շեֆը”:
    Ի դեպ. որևէ գիտական աշխատանք ունի կաթողիկոսը?:

  16. Զարեհ Թօփալեան says:

    Նկատի ունենալով հայ հասարակութեան եւ ի մասնաւորի արեւմտահայ զանգուածին մօտ, հետզհետէ աճող յուսախափութիւնը՝ բխած Էջմիածնական թեմերու մէջ ստեղծուած աննախընթաց հակաքրիստոնէական մթնոլորտէն, որուն գլխաւոր պատճառը Էջ Միածինը կը նկատուի։ Անհամար յօդուածներ Ամենայն Հայոց Վեհափառը կը մեղադրեն, որպէս պատճառը ներկայ անպատուաբեր քաոսին եւ ոչ մէկ ճշդում կ՛առաջադրուի «անհիմն գնահատականներ»ը լուսաբանուած՝ հայ հասարակութեան ներկայացնելու, միանգամընդմիշտ անեկեղեցականավայել ներկայ վիճակէն ձերբազատուելու։ Այն ինչ որ «անհիմնը գնահատական» որակուած է անհատական կարծիքէ զուրկ ժողովականներէ, Գերաշնորհ Նորվան Սրբազանը իր զզուանքը արտայայտող հրաժարականին մէջ յստակօրէն թուարկած է։ հաւանաբար Նորվան Սրբազանի ոճը անըմբռնելի եղած է։ Իր յանցանքը չէ, որ իր գլխաւոր մտահոգութիւնը միտքն ու հոգեկանը զարգացնել եղած է, հայ եկեղեցին եւ հայ դպրոցը պատուելու։ Անխոնջ եւ պարկեշտ աշխատող մը։ Լաւ կ՛ըլլայ որ նոյն ինքն Վեհափառ Հայրապետէն պահանջուած բացատրութիւնը տրուի։ Հռովմի Սրբազան Պապը, ընդունեց Պապերուն որպէս մարդ սխալելու կարելիութիւնը։ Մերը արդեօք նոյն դասակարգին չի պատկանի՞ր։ «Սիրելի հաւատարիմ»ը նկատուելու մղձաւանչէն դուրս պէտք է գալ։ Ամենապատիւ Նուրհան Պատրիարքի նամակը դարձեալ պէտք է կարդալ, հապճեպով խակ մեկնաբանութեան չյանգելու։ Պէտք է դադրեցնել անօգուտ վէճերը եւ խղճմտօրէն զարկ տալ հոգեւոր արժէքներու։
    Նկատի ունենալով Էջ Միածնի աւելի քան լարուած եւ պարտադրուած սպառնական մթնոլորտը, առանց թուելու մտածելակերպի, կենցաղավարական եւ լեզուական ներհակ ընթացքը, նախընտրելի չ՛ըլլա՞ր որ արեւմտահայերու հոգեւոր մատակարարութեան առաքելութիւնը Մեծն Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Ստանձնէր։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031