Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամապանակ գողացողը հայտնաբերվել է

Օգոստոս 10,2013 12:43

Հուլիսի 26-ին, ժամը 21:00-ին, մի քաղաքացուհի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ գտնվող կանգառում, իջնելով թիվ 44 երթուղու ավտոբուսից` նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:

Պարզվել է, որ նա հուլիսի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց գտնվող կանգառի մոտ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է ոստիկանություն դիմած քաղաքացուհու դրամապանակը: Գողոնը մասամբ հայտաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031