Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է ինքնասպանության փորձ

Օգոստոս 17,2013 17:27

Այսօր կեսգիշերին ինքնասպանության փորձ է կանխվել «Հաղթանակ» կամրջի վրա: Ականատեսը NEWS.am–ին պատմել է, որ մի երիտասարդ, անցնելով կամրջի պատնեշը, փորձել է ցած նետվել: Սակայն ոստիկանության պարեկային ծառայողները, նկատելով երիտասարդին պատնեշից այն կողմ, զգուշորեն մոտեցել են ու բարեբախտաբար հաջողվել է նրանց կանխել ինքնասպանությունը: Ոստիկանների ու երիտասարդի բանակցության ժամանակ մոտեցել են նաեւ պատահական անցորդներ: Ականատեսը  պատմել է, որ հենց դեպքի վայրում պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ է, 28 տարեկան: Ականատեսի վկայությամբ, ոստիկանները նրան նստեցրել են մեքենա ու տարել բաժին: Նա դեպքի վայրում ինքնասպանության պատճառների մասին ոչինչ չի հայտնել:

Ոստիկանությունից եւս չեն հայտնել, թե ինչն էր դրդել երիտասարդին կյանքին վերջ տալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031