Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան ընկել է ձորը. Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոս 17,2013 22:26

Տեղեկացրելենք,  որ այսօր Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, ֆեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Երեւան 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 10 LL 164 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից վնասվածքներով դուրս է բերվել ուղեւոր` 1940 թ. ծնված Յ. Կ.-ը: Վերջինիս հոսպիատալացրել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031