Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի գրությունը ոստիկանապետին

Օգոստոս 27,2013 18:24

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՊԱՐՈՆ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 

       Հարգելի պարոն Գասպարյան,

2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ         ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ Ձեր պարզաբանումները ստորև ներկայացվող հարցադրումների վերաբերյալ:

Այսպես, զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության (աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15) ուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում ՀՀ Ոստիկանության առանձին ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ, մասնավորապես.

  • Իրավաչափ և անհրաժե՞շտ էր արդյոք Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեկից ավելի դրվագներում միաժամանակ մի քանի Ոստիկանության ծառայողների կողմից կիրառված ուժը և հասցված մարմնական վնասվածքները, հատկապես այն դրվագներում, երբ վերջինիս կողմից դիմադրությունը բացակայում էր. օրինակ` Ա. Կիվիրյանին գետնին տապալելը և/կամ հարվածելը (Տե’ս տեսագրություն` 08:38 – 09:15; 24:14 – 24:55);
  • Իրավաչա՞փ էր արդյոք ակցիային մասնակցող` վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող, անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը և անհարկի ագրեսիվ վերաբերմունք, հատկապես` նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (Տե’ս տեսագրություն` 02:30 – 02:45, 27:38 – 27:48);
  • Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ոստիկանոթյան առանձին ծառայողների կողմից անհարկի ֆիզիկական ուժի օգտագործումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ դրվագում չէին խախտում հասարակական կարգը (Տե’ս տեսագրություն` 15:12 – 15:50);
  • Արդյո՞ք պարզաբանվել են ակցիային մասնակցող անձանց իրավունքները` վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09  բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու: օրինակ` ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելը;
  • Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության ծառայողական մեքենան վարելը այն պարագայում, երբ ակցիայի մասնակիցները մեքենայի առջևում էին և փողոցը մարդաշատ էր (Տե’ս տեսագրություն` 19:45 – 20:20);
  • Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության ծառայողի կողմից շինարարություն իրականացնելու թույլտվության օրինականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելը` հաշվի առնելով ոստիկանության ծառայության անկողմնակալության սկզբունքը (Տե’ս տեսագրություն` 33:09 – 33:39);
  • Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության մի շարք ծառայողների կողմից քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կանոնների թույլ տրված խախտումները, մասնավորապես` անհարգալից, վիրավորական արտահայտություններ օգտագործելը (Տե’ս տեսագրություն` 21:04 – 21:53):

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով դիմումատուների շահերը, ինչպես նաև ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ 5-օրյա ժամկետում ներկայացնել Ձեր պարզաբանումները վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ, մասնավորապես` հստակեցնելով դրանց իրավաչափությունը, հետապանդվող նպատակը և թե ինչ միջոցներ են ձեռնարկվել և/կամ ձեռնարվելու օրինախախտ Ոստիակնության ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

Հարգանքով՝

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031