Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան շուտ իշխանությունները հասկանան ու հրաժարական տան, էնքան լավ», Լեւոն Բարսեղյան

Սեպտեմբեր 10,2013 17:59

« Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» նախաձեռնության անդամները այսօր կրկին Բաղրամյան 26-ում են՝ նախագահական նստավայրի դիմաց:

Մաքսային միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի որոշման վերաբերյալ իրենց դժգոհությունն այստեղ հավաքված քաղաքացիները պատրաստվում են բողոքի երթով ներկայացնել նաեւ ԵՄ հայաստանյան գրասենյակի առջեւ:

«Ինչքան շուտ իշխանությունները հասկանան ու հրաժարական տան, էնքան լավ: Մարդը սեպտեմբերի երեքին իր հայտարարությամբ ապացուցեց, որ ընդունակ է բաների, որոնք չէինք էլ կարող սպասել իշխանություն զավթած որեւէ մեկից: Առանց հանրության դիրքորոշումն իմանալու, հանրության հետ կիսվելու գնաց Մոսկվաներում խոստացավ բաներ, որոնց համար ինքն էլ պատասխան չի կարողանում տալ: Իր արածը լրջագույն սպառնալիք է ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչքան շուտ հասարակությունը սա ըմբռնի եւ նրան տուն ճանապարհի այս պալատից, այնքան լավ»,- ասաց նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը:

Նրա համոզմամբ, ՀՀ նախագահը հանրությունից կտրված է ու պատկերացում չունի հասարակության տրամադրություններից. «Ինչպես իրեն խաբում են , այնպես էլ գնում է Մոսկվաներ եւ ուրիշ տեղեր բաներ է խոսում: Խուլիգանական դիվանագիտություն է, երբ որ հրապարակայնորեն երկու կողմերի հետ բանակցում ես, որոշում ես կայացնում, մյուս կողմին չես տեղեկացնում եւ գնում ես մյուս կողմի մոտ սիրտդ բացում: Հայաստանում իշխանությունը զավթված է այս պալատում նստող անձի գլխավորությամբ, ամբողջ իշխանական համակարգը ծառայում է իշխանության վերարտադրման համար: Բոլոր բարեփոխումները նրա համար ընդունելի են միայն այնքանով, որքանով չեն վնասում իշխանական բարեկեցությանը: Ո՞վ է ասում, որ ընտրությունները կեղծելով իշխանությանը տիրացել ես, կարո՞ղ ես ամեն ինչ անել, մեկը չկա՞ գնա ասի, պարոն Սարգսյան հասարակության մեջ այսպիսի կարծիք էլ կա: Ճիշտ է՝ դու վեհ ես, անկրկնելին ես, անզուգական ես, միակն ես, բայց իմացիր, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք մտածում, են, որ դու չունես լիազորություններ Հայաստանի անունից նման հայտարարություններ անել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ շուտով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բացարձակ անամոթ, թաղի խուժանով ընտրված՝ նախագահը դա երևույթ է ընդհանրապես: Ինչպես
    կարող է նման մարդը հրժարական տալ: Միայն նրա հրաժարականը կլինի կեղտոտ ցախավելով նրան
    Բաղրամյան 26-ից դուրս վռնդելը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30