Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Այն, որ նիստերը դռնփակ են, 7 փակի տակ են պահում՝ արդեն մտահոգիչ է»

Սեպտեմբեր 16,2013 17:56

Արդեն մեկնարկել է ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այն անցել է փակ դռների ետեւում եւ ԶԼՄ-ների լուսաբանման համար չի եղել: 

Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն իր մտահոգությունը հայտնեց. «Այն, որ նիստերը դռնփակ են, արդեն լավ չի, հազարումի կասկածի տեղիք կտա: 7 փակի տակ պահել այն բոլոր փոփոխությունները, որոնց ժողովուրդը սպասում է, ուզում է մասնակցել, իր տեսակետն էլ ասել դրանց վերաբերյալ՝ արդեն մտահոգիչ է: Եթե դռնփակ են պահում, ես շատ լուրջ մտավախություն ունեմ, որ այդ ամենը նրա համար են անում, որ էլի ինչ-որ մեկին հարմարեցնեն, չքննարկեն ժողովրդի հետ: Ժողովուրդը չիմանա, թե ինչ ուղղությամբ են գնում այդ բարեփոխումները»:
Ըստ տիկին Բախշյանի, մեր երկրին իսկապես պետք են սահմանադրական բարեփոխումներ. «Բայց այն հիմնավորումները, ինչ լսեցի նախարարից, դրանց համար պետք չէ ոչ մի բարեփոխում: Այսօր էլ բավարար օրենսդրական դաշտ կա դրա համար՝ իրավական պետություն կառուցել, մարդու իրավունքները պաշտպանել: Ասա՝ կամք լինի, ասա՝ ուզենան դա անել, թե չէ՝ գրենք հետո կանենք, այսօր էլ կան գրված բավականին բաներ, որ այդ բարեփոխումները լինեն: Ոչ մի երաշխիք չկա, որ ավարտեն հանձնաժողովի աշխատանքները, երկրում իրական բարեփոխումներ կլինեն»:
Մեր հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այդ հանձնաժողովի ստեղծումը, արդյոք Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը տալու համար է, Դուք է՞լ եք դա տեսնում՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես էլ եմ նույնը տեսնում, բայց ամբողջ հարցը նրանում է, որ հիմա չեն խոսում դրա մասին, որ այս ամեն ինչը գնում է խորհրդարանական կառավարման ուղղությամբ: Հիմա ասում են՝ դա չկա օրակարգում: Այդ դեպքում ուրեմն շատ-շատ մտքեր են գալիս, որոնք կասկածի տակ են դնում այդ բարեփոխումներ ասվածը: Անընդհատ մտածում ենք՝ ինչ կա դրա տակ, ինչ են ուզում անել, ինչ են ուզում կոծկել: Թե չէ իրենց ասածին այսօր էլ կարելի է հասնել: Ուզում են հարյուր հատ կետ փոխեն Սահմանադրության մեջ, այս երկրում իրենց օրոք իրավական պետություն դժվար թե կառուցվի: Իհարկե, թող կառուցվի, չուզողն էլ ես լինեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30