Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց 1-ին տեղը

Հոկտեմբեր 10,2013 16:04 Share

Երևանում ավարտվեց սուսերամարտի միջազգային մրցաշարը` նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Քուվեյթի հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության պատանի սուսերամարտիկները:
Մրցաշարի առաջին օրը՝ հոկտեմբերի 5-ին մրցահարթակ դուրս եկան ճկասուսերակիր տղաները և աղջիկները, որտեղ տղաների պայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Մայքլ Հովհաննիսյանը և Վերխվիաշվիլի Նիկոլոզը՞ Վրաստանից, 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Մոհսեն Համզեհեյը և մրցաշարի հաղթող ճանաչվեց Քուվեյթի հանրապետությունը ներկայացնող Սաքի Ահմանը:
Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Արփինե Աթոյանը և Վրաստանը ներկայացնող Աննա Մելիան, 2-րդ տեղը զբաղեցրեց Լիկա Ջիջեիշվիլին` (Վրաստան), աղջիկների մրցապայքարում հաղթողը ճանաչվեց նույնպես Վրաստանը ներկայացնող Մարիամ Վախիշվիլին:
Տղաների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը , 2-րդ տեղը զբաղեցրեց Մանվել Հովհաննիսյանը և 3-րդ տեղը կիսեցին Ավետիս Ծերունյանը և Էդուարդ Հովիկյանը: Աղջիկների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը` Ռուսաստանը ներկայացնող Մարիա Զապատիվաննայան, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին Վրաստանը ներկայացնող Կրիստինե Միկադզեն և Ռուսաստանը ներկայացնող Մարիա Արիստովան:
Այսպիսով` թիմային հաշվարկով Հայաստանն այս մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031