Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար ծխելու դեմ, պայքար գիտելիքի միջոցով

Նոյեմբեր 22,2013 17:18

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացնում է հակածխախոտային քարոզարշավ` ինտելեկտուալ հեռուստախաղի միջոցով: Ծրագրին աջակցում է «Քյավառ» հեռուստաընկերությունը։ 

«Մի’ ծխիր» ինտելեկտուալ խաղին մասնակցում են Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջանների` Գավառի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու և Ճամբարակի երիտասարդներից ձևավորված 8 խմբեր: Նրանց օգնությամբ չորս շաբաթ «Գեղամա»-ի երթերով կբացահայտվեն ծխախոտի վնասակար հետևանքները:
«Մի’ ծխիր» ինտելեկտուալ խաղի ժամանակ հնչում են հարցեր, որոնք բացառապես վերաբերում են ծխախոտի պատմությանը, առողջությանը հասցրած վնասին, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին:
Ակնկալվում է, որ խաղի օգնությամբ կբարձրանա Գեղարքունիքի մարզի բնակչության իրազեկության աստիճանը, կնվազի ծխախոտի պահանջարկը, կմեծանա երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը, կստեղծվեն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան միջավայրեր:

Ինչպես նշում է «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը, այս ծրագրում ներգրավված երիտասարդներն իրենց ինտելեկտով օրինակ են ծառայում հեռուստադիտողների և հատկապես իրենց հասակակիցների շրջանում: Ըստ ծրագրի աշխատակազմի` իրենք փորձում են լուծել երկու կարևոր խնդիր` կոտրել շատ երիտասարդների մեջ ձևավորված այն կարծրատիպը, թե այսօր կրթված և գրագետ հասարակություն ունենալն անհրաժեշտություն չէ, և նվազեցնել ծխախոտ օգտագործողների թիվը հատկապես երիտասարդների շրջանում: Ծրագիրը կավարտվի դեկտեմբերի 8-ին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930