Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման, Հիլարի Քլինթընը գլխավորել են ԱՄՆ-ում ամենամեծ հիացմունքի արժանի անձանց ցուցակը. «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 31,2013 10:29

Նախագահ Օբաման արդեն վեցերորդ տարին շարունակ գլխավորում է ամենամեծ հիացմունքի արժանի տղամարդկանց ցուցակը, ինչը, ըստ «Գելափի», սովորական երևույթ է գործող նախագահի համար:

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և երկրի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընը «Գելափ» հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցման համաձայն ամերիկացիների կողմից անվանվել են 2013 թվականի ընթացքում ամենամեծ հիացմունքի արժանի անձինք:

Նախագահ Օբաման արդեն վեցերորդ տարին շարունակ գլխավորում է ամենամեծ հիացմունքի արժանի տղամարդկանց ցուցակը, ինչը, ըստ «Գելափի», սովորական երևույթ է գործող նախագահի համար:

Այնուամենայնիվ, այս տարի հարցման մասնակիցների ընդամենը 16 տոկոսն է անվանել Բարաք Օբամային որպես ամենամեծ հիացմունքի արժանի մարդ, մինչդեռ 2012 թվականի այս ցուցանիշը կազմել էր 30 տոկոս:

Հիլարի Քլինթընն ամենամեծ հիացմունքի արժանի կին է անվանվել արդեն 12 տարի անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ՝ 18 տարի:

Երկրի նախկին արտգործնախարար, նախկին առաջին տիկին և սենատոր Քլինթընին որպես «ամենամեծ հիացմունքի արժանի կին» է ճանաչել հարցմանը մասնակցած ամերիկացիների տասնհինգ տոկոսը, մինչդեռ անցյալ տարի այս ցուցանիշը կազմել էր 21 տոկոս:

Ամերիկացիները որպես ամենամեծ հիացմունքի արժանի տղամարդ են անվանել նաև ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերին, Բիլ Քլինթընին և Ջիմի Քարթերին, Հռոմի Ֆրանցիսկոս պապին և պատվելի Բիլլի Գրեհեմին, դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդին, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի համահիմնադիր և բարեգործ Բիլ Քլինթընին, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի սենատոր Թեդ Կրուզին և ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու հանրապետականներ Միթ Ռոմնիին և Ռոն Փոլին:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031