Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստացան

Նոյեմբեր 04,2026 10:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՄՆ միջանկյալ ընտրությունները մոտեցան իրենց ավարտին

Ընտրվեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի կազմի մեկ երրորդը։ Ինչպես կանխատեսել էի իմ նախորդ գրառման մեջ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստացան։

Սենատը, ինչպես գրել էի, շատ մրցակցային էր, և այստեղ նույնպես դեմոկրատներին հաջողվեց արդյունք գրանցել՝ ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ։ Կարծում եմ՝ արդյունքների և նման պատկերի ձևավորման վրա լրջագույն ազդեցություն ունեցան վերջին 24 ժամերը, մասնավորապես՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի կողմից հնարավոր ռազմական հարվածի մասին տեղեկատվական պայթյունը։ Հավանաբար, դա իր ազդեցությունն ունեցավ երկու ամենամրցակցային նահանգներում ընտրությունների արդյունքների վրա։

Ի դեպ, հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել