Լրահոս
Օրվա լրահոսը

МК. Թուր նվիրե՞մ` կոմունիստ սպանես. Փարաջանով

Հունվար 09,2014 19:17

Փարաջանովն այնքան անկանխատեսելի և ազատ մարդ էր, որ հեղինակավոր ռեժիսոր Լև Կուլիջանովի «Ոճիր և պատիժ» ֆիլմը նայելուց հետո կարող էր հեռագիր ուղարկել. «Ձեր «Ոճիրը» նայեցի որպես պատիժ»: Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Կովկասյան գերին» հոդվածում գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը:

ԿԳԲ-ի արխիվներում հաղորդագրություն կա, որ 1966թ. փետրվարին Փարաջանովը իր ծանոթի որդու հետ խոսելիս ասում է. «Ո՞նց ես, տղա ջան: Կուզե՞ս քեզ թուր նվիրեմ: Մեծ թուր, որ դրանով կոմունիստներ սպանես»: Իսկ իր հյուրերին նա ասում էր. «Ես առաջինն եմ թուր բարձրացրել, կարմիր կոմիսարներին կինոյից վտարելու համար, որոնք «Կրասնայա Մոսկվա»-ով (սովետական օծանելիք) տարածել են իրենց հոտը: Ես առաջինն եմ, որ իմ ֆիլմերով սոցռեալիզմի գերեզմանը փորեցի»:

1964թ. Փարաջանովը Կարլ Մարքսի դերի համար լսումների էր մասնակցում, որտեղ ներկա էր ռեժիսոր Գրիգորի Ռոշալը: Սեղանի մոտ նստած Փարաջանովը Մարքսի դերն էր խաղում և գրում «Պրոլետարիատներ բոլոր երկրների, միացեք» արտահայտությունը: Ու հանկարծ սկսում է խաղալ, թե ինչպես են մորուքից լվեր ընկնում, ու տրորում դրանց: Այդտեղ Կարլ Մարքսի դերակատարումը Փարաջանովի համար ավարտվեց: Գրում է թերթը:

«Փարաջանովը հանճարեղ էր, ես վտահ եմ դրանում», – ասում է սցենարիստ Պավել Ֆինը, – «Անկասկած, նա խենթ էր, բայց նրա հետ աշխատելն անհրաժեշտություն էր»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031