Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով «գաղտնի փաստաթղթեր» չի ներկայացրել

Հունվար 20,2014 13:43 Share

Կոտայքի մարզի Եղվարդի նստավայրում ժամը 1.55  կշարունակվի Վարդան Պետրոսյանի գործով  դատական նիստը: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը վիճարկում է Վարդան Պետրոսյանի ձերբակալման օրինականության հիմքերը:

Aravot.am-ին Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատարանը  դռնփակ նիստ հրավիրելը պայմանավորել էր նրանով, թե ներկայացվելու են «գաղտնի» փաստաթղթեր:  Սակայն, ըստ պաշտպանի,  պետական, ծառայողական, ոչ մի օպերատիվ գաղտնիք պարունակող փաստաթղթեր քննիչ Դավիթ Մարտիրոսյանը չի ներկայացրել, ընդամենը ներկայացվել են ձերբակալման այն հիմքերը, որոնց մասին  հրապարակվել է նաեւ մամուլում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել