Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի հավերի վրա ձվի հաշվիչներ կա՞ն

Հունվար 21,2014 18:42

Ներկայումս Տավուշի մարզում տնական հավի ձուն վաճառվում է 90- 100 դրամով, թռչնաբուծարաններում արտադրված ձուն՝ 80 դրամով: Ընդ որում՝ տնական հավի ձվի պահանջարկը գերազանցում է առաջարկին: Եվ դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ձմռանը գյուղացիների կողմից պահվող հավերը ցուրտ եղանակի պատճառով ավելի քիչ ձու են ածում, քան տարվա մյուս եղանակներին: Տարվա մնացյալ ժամանակահատվածում տնական ձվի գինը եղել է 70 դրամ, եւ վերստին առաջարկը չի բավարարել առկա պահանջարկը:

2013թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանում կայացել է մարզպետ Արմեն Ղուլարյանի մամլո ասուլիսը, որը նվիրված էր մարզի գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին: Ասուլիսի ժամանակ մարզպետ Ղուլարյանին հարց է տրվել այն մասին, որ մարզի սննդի խանութներում ամանորի նախաշեմին վաճառվող, արտերկրից ներկրված հավկիթների մի մասը ժամկետանց է, փչացած: Մարզպետը խոստացել է ուսումնասիրել այդ խնդիրը: Այդ ասուլիսի մասնակից լրագրողներին բաժանվել են մարզի գյուղատնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվությամբ թերթիկներ: Ըստ այդ տեղեկանքի՝ Տավուշի մարզում արտադրող հավկիթների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է, 2012թ. մարզում արտադրվել է 43 միլիոն, 2013թ.՝ 48 միլիոն հատ հավկիթ:

Տավուշի մարզում թռչնաբուծական ֆաբրիկաներ չկան, ուրեմն՝ 48 միլիոն ձուն արտադրվել է գյուղացիական փոքր տնտեսություններում: Ո՞վ եւ ինչպե՞ս է հաշվել տնական հավերի ածած ձվերի թիվը: Հավի անասնակերը թանկ է, գյուղացիները չեն կարողանում շատ քանակով հավ պահել: Տավուշի մարզում ոչ մի թռչնաբուծական ֆաբրիկա չկա:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Suren says:

    Տավուշի մարզին վերաբերող որ թիվն է ռեալ կամ իրատեսական,որ այդ թիվը ճիշտ լինի:Ինչ-ոնց ուզում է մարզպետը,այնպես էլ գրում ու ներկայացնում է;Տերն ով է?

  2. Aram says:

    ”…Ո՞վ եւ ինչպե՞ս է հաշվել տնական հավերի ածած ձվերի թիվը…”, հետաքրքիր հարց է, նամանավանդ, որ երբևէ որևէ մեկը չի հաշվել, այլ պարզապես մարզպետի ցուցումով աղճատված թվեր է նկարել, նախապես պահպանելով աճ արձանագրելու հիմնական սկզբունքը: Ա.Ղուլարյանը պետք է հասկանա, որ մարզում բացի ձվերից աճում է նաև մարզպետարանի աշխատակիցների ցինիզմը, արտագաղթը, փակվող աշխատատեղերը, պետության ու պետականության նկատմամբ հավատակորույս մարդկանց քանակը, մարզի տարածքում գումարների ՛՛լվացման՛՛ տեմպերը և մի շարք այլ ոլորտներ: Այս ամենի առաջն առնելու փոխարեն Ա.Ղուլարյանն ամեն ինչ թողած տավուշեցիների ձվերն է հաշվում:

  3. liana says:

    Տավուշի մարզից արտագաղթողների թիվը աճում է,մնացողների կենսամակարդակը իջնում, իսկ գյուղմթերքների արտադրության ցուցանիշները մարզպետի հաշվետվութ յուններում աճ են գրանցում:Այդ,, աճի տեմպերը,, այնքան տպավորիչ են,որ միջազ գային կազմակերպությունները Տավուշի մարզում դադարեցրել են սննդի բախշման հետ կապված ծրագրերը:Լրագրողը բազմիցս գրել է հացահատիկի ցանքատարածքնե րի վիրտուալ աճի մասին:ՏԻՄ-ի համակարգում արդեն տրագիկոմեդիայով են վերաբեր վում կեղծ ցուցանիշների կորդեբալետին: Ձվի արտադրությունը մարզում նվազել է,դա ակնհայտ փաստ է և 48միլիոն հավկիթի մասին ավետիսը բառբառում է Ա.Ղուլարյանի քաղաքատնտեսական հավկուրության մասին

  4. karine says:

    Եթե վաղը պահանջվի կոկորդիլոսի գլխաքանակի կամ ջայլամի ձվի մասին հաշվետվություն,մեր մարզը վերջինը չի լինի:

  5. karen says:

    Մարզի հավերը ըմբռնումով են մոտեցել պարենային կոլապսում հայտնված
    մարզպետին ու 5միլիոն հատ հավկիթով ավելացրել են մարզի բնակչության
    սոցիալական զամյուղը:2014 կունենանք 53միլիոն հատ հավկիթ:

  6. David says:

    Այսքան զզվանք ու ատելություն այս մարզի փետն ու երկրի նախ-ը ո*նց են տեղավորելու իրենց վերջին,,հանգրվան,, տանող փայտե մեքենայում: Բարդ է:Չնայած “Քաջ Նազար,,-ի երկիրն է, դեռ…

  7. smbat says:

    Ինչպիսի ցինիզմ:Պարզվում է մարզպետի ասուլիսը նվիրված էր ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
    ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ և առկա խնդիրներին:Սա նման է հանգուցյալի առող-
    ջության կենացը խմելուն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031