Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Հունվար 21,2014 19:02

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետերը: Նրանք անդրադարձել են հաշվետու տարում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումներին և վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին:

Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների վերացման ուղղությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետ Սարգսյանն անդրադարձել է 2013թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: Զեկուցողները պարզաբանումներ են ներկայացրել հանձնարարականների ուշացումով կատարման կամ չկատարման, տարբեր վարչությունների աշխատանքի գնահատման վերաբերյալ:

Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում: 

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031