Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԺԿ խմբում Լատվիայի ԵԽԽՎ պատվիրակը խոսել է Զարուհի Փոստանջյանի փոխարինման մասին. «Հայկական ժամանակ»

Հունվար 29,2014 11:15

ԵԽԽՎ պատգամավոր, Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը երեկ հայտնեց, որ Փոստանջյանի՝ պատվիրակությունից դուրս հանվելու հարցը անձամբ է բարձրացրել։ «Ես տիկին Փոստանջյանին պատվիրակությունից հեռացնելու հարցը բարձրացրեցի, որովհետեւ նկատել էի, որ նա փոխարինվել է ուրիշ անդամով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից, որը իշխանական կուսակցությունից է։ Ես հիշում եմ, որ այս փոխարինումը եղել է անմիջապես ՀՀ նախագահին ԵԽԽՎ այցի ընթացքում տված նրա պրովոկատիվ հարցից հետո»,- մեր զրույցում ասաց եվրապատգամավորը։

Հայաստանի պատվիրակության անդամները փորձել են բացատրություններ գտնել եվրոպացի պատգամավորների համար եւ հայտնել, որ պատգամավորների փոխարինումը ոչ մի կապ չի ունեցել Սերժ Սարգսյանին հղած հարցի հետ։ Հայաստանյան պատգամավորները հայտնել են, որ փոխարինումը եղել է ռոտացիոն գործընթացով, որը հայ պատգամավորների հետ համաձայնեցվել է 2012 թվականի սկզբին։ «Նրանք ինձ մոտեցան եւ բացատրեցին, որ դեռ 2012-ին տիկին Փոստանջյանը տեղեկացվել է, որ պատվիրակության կազմի փոփոխություն պետք է տեղի ունենա»,- ասել է եվրապատգամավորը։

Իրականում հայկական պատվիրակության կազմում ռոտացիոն սկզբունք կիրառելու մասին քննարկումներ եղել են պատվիրակության ձեւավորման նախնական քննարկումների փուլում, երբ խոսվում էր, թե որ ուժերը ինչ համամասնությամբ պետք է այնտեղ ներկայացված լինեն եւ ինչ սկզբունքով պետք է ձեւավորվի ԵԽԽՎ պատվիրակությունը։ Բայց ի վերջո քաղաքական ուժերը համաձայնության եկան, եւ ռոտացիայի վերաբերյալ այլեւս խոսք չկար։

Փոստանջյանը մտադրվել էր պատվիրակությունից  իր  դուրս գալու հարցը բողոքարկել եվրոպացի տասը պատգամավորների օգնությամբ, ովքեր նստաշրջանի մեկնարկին պետք է ոտքի կանգնեին եւ վիճարկեին հայաստանյան պատվիրակության լեգիտիմությունը։ Սակայն, նախօրեին ձմեռային նստաշրջանը մեկնարկեց առանց Զարուհի Փոստանջյանի, ուստի եւ որհւէ հարց չբարձրացվեց։ Փոստանջյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի կարողացել Ստրասբուրգ հասնել ֆինանսական խնդիրների պատճառով։

Հարցին, թե Չիգանը եղե՞լ է այդ տասը եվրոպացի պատգամավորների շարքում, ովքեր պատրաստվում էին ոտքի կանգնել, վերջինս պատասխանեց. «Ես չեմ տեսնվել Զարուհի Փոստանջյանի հետ եւ նրա հետ ոչ մի կոնտակտի մեջ չեմ եղել դրանից հետո։ ԵԺԿ խմբում ես խոսել եմ նրա փոխարինման մասին՝ սկզբունքերից ելնելով»:

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031