Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են գնալ ծայրահեղ քայլերի. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 31,2014 12:24

Երեկ գործադիրի նիստին շտապող կառավարության անդամները հերթով անցնում էին իրենց որդիների լուսանկարները ձեռքներին որդեկորույս չորս մայրերի կողքով եւ անտարբերությամբ գլուխները թեքում՝ չտեսնելու տալով երկրի ամոթն ու ոտնահարված խիղճը։ Իսկ երբ մայրերին չնկատելու տալով անցավ նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մայրերը միաձայն բղավեցին՝ «Հայաստանում արդարադատություն չկա։ Մեր տղաների սպանությունները չբացահայտելու համար աշխատավարձ եք ստանում։ Չեք խուսափելու Աստծու դատաստանից»։

Որդեկորույս մայրերին այս անգամ վրդովեցրել էր նախօրեին բանակի Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում զոհված, սիսիանցի զինվոր Կարեն Գալստյանի մահը։ «ՉԻ» հետ զրույցում մայրերը ասացին. «Նորից զինվոր է զոհվել սահմանի վրա ու ոչ մեկի հոգը չէ»։

Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, նշեց. «Բոլոր տղաներին, որ անօրինական տանում են Ղարաբաղ, պետք է հերոսի կռչում տալ։ Մեզ պետք չեն իրենց մեդալները, պետք չեն իրենց թղթի կտորները։ Ուղղակի, որ անցնում են մեր դիմացով, խղճի խայթ ունենան ու փորձեն մեր հարցը տեղ հասցնել։ Մենք էս երկու տարի է պաշտպանության նախարարի դեմքը չենք տեսել։ Որ ասում են թուրքերը վախկոտ են, թիկունքից են հարվածում, հայոց բանակի հրամանատարներն էլ են վախկոտ, թիկունքից են մեր զինվորներին հարվածում, թիկունքից են խեղդում, հետո կախում, որ որակեն ինքնասպանություն»։

Ծնողները հավելեցին, որ իրենց համբերության բաժակը լցվել է եւ պատրաստվում են գնալ ծայրահեղ քայլերի։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031