Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Կինը, որն ունի սեքսուալ դաստիարակության բացթողում, կարող է սկսել շատ լավ տնային տնտեսուհի դառնալ»

Փետրվար 18,2014 14:40

Այսօր «Զարկերակ» ակումբում սեռական առողջության և էթիկայի վերաբերյալ պարզաբանումներ էին տալիս հոգեբան Արմինե Փաշայանը և սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

Սևադա Հակոբյանն այս հարցում կարևորում է ընտանիքի դերը. «Բարերար ազդեցություն է գործում, ընդհանուր առմամբ, սեռական առողջության պահպանման և առավել կոմֆորտային փոխհարաբերությունների համար ընտանիքը և այն ընտանիքները, որտեղ երկու և ավելի երեխաներ կան: Սա ապացուցված փաստ է, որ այն ընտանիքները, որտեղ երկու և ավելի երեխաներ կան, այստեղ ամուսինների միջև առավել փոխադարձ սիրո և սեռական առողջության վրա հիմնված փոխհարաբերություններ են դրսևորվում:

Սա, իհարկե, վերաբերում է նաև, ընդհանուր առմամբ, մարդկանց` միմյանց ճանաչելուն: Սեռական կյանքի պսիխոհիգիենայի վերաբերյալ բավարար գիտելիքների բացակայությունը կամ առաջնայնորեն կամ երկրորդայնորեն առաջ է բերում սեռական առողջության խանգարումներ»:

Հոգեբան Արմինե Փաշայանը տարբերակեց դաստիարակության երկու տեսակները`սեռային և սեռական դաստիարակության. «Սեռային դաստիարակության դեպքում կամ սեռադերային դաստիարակության դեպքում խոսքը գնում է դաստիարակության մասին որպես դերի կրող: Այս դաստիարակությունը սկիզբ է առնում նորածին ժամանակահատվածից, անգամ, կարելի է ասել, այն ժամանակ, երբ երեխան դեռ չի ծնվել, և ծնողները իմանում են, որ երեխան այս կամ այն սեռի կրողն է: Արդեն այս փուլից սկսած սկիզբ է առնում սեռադերային դաստիարակությունը (երբ գնվում են համապատասխան խաղալիքներ, հագուստներ, որոշակի էմոցիոնալ վերաբերմունք է դրսևորվում տղայի կամ աղջկա հանդեպ»:

Արմինե Փաշայանը պարզաբանում է սեքսուալ դաստիարակության առանձնահատկությունները, և նշում, որ դեռևս վաղ տարիքում է երեխաների մոտ ձևավորվում սեփական մարմնի հանդեպ վերաբերմունքը. «Այստեղ խոսքը գնում է արդեն կոնկրետ սեքսի մասին, սեքսի հանդեպ վերաբերմունքի մասին, սեփական մարմնի և հակառակ սեռի մարմնի հանդեպ վերաբերմունքի մասին: Վերաբերմունքը մարմնի հանդեպ ձևավորվում է փոքր տարիքում ծնողի վերաբերմունքից ելնելով, եթե, օրինակ, ծնողը կարող է տեսնել երեխային մերկ և ցույց տա որոշակի վերաբերմունք`ցույց տա, որ ամոթ է սա կամ կարող է ասել, որ զզվելի է ինչ-որ մի բան, արդյունքում մեծանալով, տվյալ անձի մոտ սա կարող է ամրապնդվել, և սեփական մարմնի հանդեպ լինի բացասական վերաբերմունք:

Իսկ կոնկրետ սեքսի հանդեպ վերաբերմունքը սկիզբ է առնում դեռահասության տարիքից, երբ առաջ է գալիս առաջին գրգռվածությունը: Կոնկրետ տղաների շրջանում քիչ թե շատ կարելի է ասել կա սեռական, սեքսուալ դաստիարակություն. կա ինֆորմացվածություն որոշակի առումով, քան աղջիկների մոտ: Մայրիկները` քիչ է, որ խոսում են այս մասին, դպրոցներում ևս չեն խոսում, և արդյունքում, երբ հասուն կյանք են մտնում, և սկսվում է սեռական կյանքը, կարող է առաջ գալ խնդիր, քանի որ կինը, որը չի ստացել սեքսուալ դաստիարակություն, կարող է բախվել խնդրի հետ. կարող է դուր չգալ կոնկրետ սեռական ակտը»:

Տիկին Փաշայանը նշեց, որ հաճախ տվյալ խնդրի հետևանքներից է լինում այն, որ կինը սկսում է հրաժարվել սեռական հարաբերությունից, և արդյունքում, որպես կոմպենսացիա, սեռադերային դաստիարակությունն է ընդգծվում.

«Օրինակ, կինը, որն ունի սեքսուալ դաստիարակության բացթողում, կարող է սկսել շատ լավ տնային տնտեսուհի դառնալ, այս ոլորտում լինել իդեալական, քանի որ մյուս ոլորտում բախվել է խնդրին»:

Սևադա Հակոբյանը ասաց, որ աշխատանք է տարվում երիտասարդներին տեղեկացված պահելու ուղղությամբ: Նա խորհուրդ է տալիս երիտասարդներին` օգտվեն միայն մասնագիտական գրականությունից, որտեղ յուրաքանչյուր ֆիզիոլոգիական երևույթի վերաբերյալ առկա են հստակ ձևակերպումներ: Մանկավարժների հետ համատեղ պատրաստվելու է ձեռնարկ, որը կհամապատասխանի երկրի հասարակական և բարոյական նորմերին:

Պրն Հակոբյանը խրախուսում է այն, որ զույգը պրոֆիլակտիկ հետազոտությունների մեկնաբանման, տեղեկատվություն ստանալու համար դիմում է մասնագետի. «Մինչ ամուսնությունը անհատներն արդեն անցնում են սեքսոլոգիական խորհրդատվություն, որը իրազեկում է, և կանխարգելիչ նշանակություն է ունենում»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728