Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար

Մարտ 05,2014 12:36 Share
Աջակցեք aravot.am-ին
Artur Bagdasaryan

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` վարկավորման բաժնի ղեկավար Ֆիլիպ Սիմչակի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի հետ արդեն ունի համագործակցության պատմություն և փորձ` մատնանշելով ՀՀ Բագրատաշեն, Գոգավան և Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագիրը: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը:

Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Ֆիլիպ Սիմչակը նշել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ներկայումս, համաձայն ԵՆԲ 2014-2020թթ. ֆինանսական ռազմավարության, ձեռնամուխ է եղել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ռազմավարական կարիքների վերլուծությանը և ֆինանսավորում է իրականացնելու կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման, էներգետիկայի, ՓՄՁ-ների և մի շարք այլ ոլորտներում:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկել Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի համար գերակա ծրագրերի ֆինանսավորման հարցեր:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: