Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիստեա . «Կանանց հետ պետք է խորհրդակցել»

Մարտ 10,2014 18:55

Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է Երևանում: Մարտի 10-ին ԵՄ կենտրոնում ցուցադրվեց «Վեց օր» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան խոսեց հասարակության մեջ կանանց դերի մասին ասելով, որ կանայք շատ կարևոր դերակատարություն ունեն բոլոր ոլորտներում:

«Կանայք այժմ մեծ դերակատարում ունեն առավել լայն ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, տնտեսություն և այլն: Գրեթե բոլոր դեպքերում կանանց մասնակցությամբ գործերը հաջողությամբ են պսակվել: Կանանց հետ պետք է խորհրդակցել բարեփոխումների հետ կապված գործընթացներում». ասաց պատվիրակության ղեկավարը:

ԵՄ կայունության գործիքի կողմից ֆինանսավորված «Վեց օր» վավերագրական ֆիլմը ներկայացնում էր երեք տարբեր կանանց կյանքը, որոնց երազանքները, սակայն նույնն էին: Երեքն էլ ցանկանում էին ապրել խաղաղության մեջ: Կանայք պայքարում էին պատերազմի և հակամարտության բերած փոփոխությունների հետ:

 

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31