Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվողներն ազատության մեջ են

Մարտ 18,2014 18:36

ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն  հարցում ենք արել Գավառի բնակիչ Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվողների խափանման միջոցի փոփոխության,  հարուցված քրեական գործի ընթացքի մասին:  Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի եւ  լրատվության վարչությունից հայտնեցին հետեւյալը. «2013 թվականի մայիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված  քրեական գործի շրջանակներում մայիսի 12-ին Վարուժան Քարիմյանին, Սարգիս Զազյանին, Դավիթ Զիրոյանին, Արմեն Պետրոսյանին, իսկ մայիսի 14-ին` Մարտին Ծերունյանին, մայիսի 17-ին` Գևորգ Պետրոսյանին, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, որպես խափանման միջոց  կիրառվել  է կալանավորումը:

2013 թվականի մայիսի 16-ին որոշում է կայացվել  Հովհաննես Ղամարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց   ընտրվել  է կալանավորումը։

Նախաքննության ընթացքում Վարուժան Քարիմյանի, Սարգիս Զազյանի, Դավիթ Զիրոյանի, Արմեն Պետրոսյանի, Մարտին Ծերունյանի, Գևորգ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները փոփոխվել են, և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն գտնվում է հետախուզման մեջ: Նախաքննությունը շարունակվում է»:

Ստորեւ ներկայացնում ենք   այս քրեական գործի հետ կապված ոստիկանության  կողմից նախկինում ներկայացված  ռեպորտաժը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31