Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ ԵՊՀ-ում, դասախոսների բազմամյա փորձը, գիտելիքները, Հայաստանն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելը` հեչ, բայց ինչ-որ մեկին ռեկտորի աթոռը նվիրելը` մեջ. Գեւորգ Պետրոսյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2026 10:56 Share

Նախորդ ամիս Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել, քանի որ գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետն այս տարի լրանում է: Օգոստոսի 31-ին ավարտվել է հայտագրման ժամկետը, մրցույթը կկայանա սեպտեմբերի 11-ին: Տեղեկացանք, որ Հովհաննես Հովհաննիսյանից բացի, որեւէ այլ հայտ չկա:

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դասախոս, նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Սա նոր երեւույթ է` ՔՊ-ական երեւույթ, որը պայմանավորված է իշխանության կողմից երկրպագվող բարքերով: Այս իշխանությունը ժողովրդավարության անվան տակ բոլոր ոլորտները տարել է միահեծան կառավարման ճանապարհով, այդ թվում` կրթության եւ գիտության ոլորտը, սակայն այս ոլորտներն առավել, քան մյուս ոլորտները, չպետք է տանեն այդ ուղղությամբ: Ամբողջ ԵՊՀ-ում, դասախոսների բազմամյա փորձը, գիտելիքները, Հայաստանն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելը` հեչ, բայց ինչ-որ մեկին ռեկտորի աթոռը նվիրելը` մեջ: Մարդ, որ երբեք չի փայլել իր գիտական աշխատանքներով, ունակություններով, որ երբեք համալսարանը չի ներկայացրել դրսում, չի նպաստել արտերկրում համալսարանի հեղինակության բարձրացմանը, դեռ մի բան էլ գիտասպանական գործունեությամբ է զբաղվել այս տարիներին, նշանակվում է ռեկտոր: Երիտասարդ որակյալ քանի՞ մասնագետի է նա հեռացրել համալսարանից, նրանք այնպիսի դասախոսներ են եղել, ովքեր իրենց երիտասարդ տարիները ոչ թե ճանապարհորդությունների եւ զվարճությունների վրա են վատնել, այլ` գրքեր կարդալու, սովորելու: Այսօր այդ դասախոսներն իրենց քաղաքական հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից եւ համալսարանում չունեն դասաժամեր` պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Բայց այն մարդիկ, ովքեր որեւէ նշանակալի ներդրում չունեն հայաստանյան գիտության ոլորտում, ստանում են բարձր պաշտոններ, ինչպես, օրինակ` Հովհաննես Հովհաննիսյանը: Նա դարձել է կամակատար, որ կուրորեն կատարում է ՔՊ-ականների կամքը»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930