Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել էլ.սյանը

Ապրիլ 13,2014 10:07

Meteo.am. Ապրիլի 13-ին, ժամը 00.48-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել  էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՏԵՍ 556 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդ` 1984 թ. ծնված Կ. Գ.-ն ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930