Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի լրագրողը դարձել է FIPRESCI-ի նախագահ

Ապրիլ 15,2014 15:38 Share

Հայազգի կինոլրագրող Ալին Թաշչյանը (Թուրքիա)  վերջերս դարձել է Կինոգետների միջազգային ընկերակցության՝ հայտնի FIPRESCI -ի նախագահ, փոխնախագահներից մեկը հունգարացի է, մյուսը՝ հոլանդացի:

Ալին Թաշչյանը աշխատել է  մի շարք  թերթերում, եղել STAR-ի սյունակագիրը: Նա ներկայումս աշխատում է որպես կինոքննադատ՝ Milliyet օրաթերթում, նաեւ  Milliyet Art Review  ամսագրի խմբագիրն է: 1994-ից 2006-ի մարտը աշխատել է  նաեւ TRT 2 պետական հեռուստաընկերությունում: Ալին Թաշչյանը թուրքական մի շարք կինոփառատոների խորհրդատու է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել