Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Ապրիլ 28,2014 19:41

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում: «Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում  լուրջ ներուժ է ձևավորվել, առկա են էական ձեռքբերումներ և պատրաստ եմ ներդնել բոլոր ջանքերը մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար», – նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որն ուղղված է բազմակողմանի տնտեսական համագործակցության զարգացմանը, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:

Մաքսիմ Սոկոլովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակը: «Վերջին տարիներին երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգանում է բավական դինամիկ, աճում է ապրանքաշրջանառության ծավալը», – ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը: Պարոն Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր մասնակցել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը: Դա, Մ. Սոկոլովի խոսքով, վկայում է ինչպես ներդրումային, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930