Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Տեր-Հակոբյան. առաջին հայը եւ քրիստոնյան, որը որպես դիվանագետ ներկայացնելու է Իրաքը Վաշինգթոնում

Սեպտեմբեր 19,2026 10:52 Share

Դեսպան Գրիգոր Տեր-Հակոբյանը Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ որպես Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միացյալ Նահանգներում։

Իրաքի Հանրապետության դեսպանատունը Միացյալ Նահանգներում Իրաքի լրատվական գործակալությանը (INA) փոխանցած հայտարարության մեջ նշել է, որ «Իրաքի Հանրապետության դեսպան Միացյալ Նահանգներում Գրիգոր Տեր-Հակոբյանը հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ որպես Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միացյալ Նահանգներում՝ Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ»։

Դեսպանատունը հավելել է, որ «դեսպանը փոխանցել է Իրաքի կառավարության ողջույնները»՝ ընդգծելով «Միացյալ Նահանգներում դեսպան նշանակվելու իր հպարտությունը»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «նրա առաքելության առաջնահերթությունները կկենտրոնանան վարչապետի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի արդյունքների իրագործման ընթացքին հետևելու, իրաքա-ամերիկյան հարաբերություններում նոր դարաշրջան սկսելու, ռազմավարական կապերի խորացման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, ներդրումային և անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքների վրա՝ այնպես, որ ամրապնդվի Իրաքի տարածաշրջանային դերակատարությունը և ծառայեցվի երկու երկրների ու ժողովուրդների ընդհանուր շահերին»։

Հայերը Սուրիոյ Մէջ Facebook-յան էջն այս առնչությամբ գրում է, որ Գրիգոր Տէր Յակոբեան առաջին հայն է ու քրիստոնեան, որ դիւանագիտօրէն պիտի ներկայացնէ Իրաքը Ուաշինկթընի մէջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել