Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մենք կարող ենք նաեւ «պայթեցնել». «Իրատես de facto»

Մայիս 06,2014 12:07

Հովհաննես Սահակյան ((ԱԺ պետաիրավական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ)

– Պարոն Սահակյան, Ձեր ամբիցիաները բավարարվա՞ծ են։

– Օ՜հ, դժվար է ասել ամբիցիաների մասին։ Եթե մարդն ունի առողջ ամբիցիաներ, երիտասարդ է, այնքանով է բավարարված, որ վստահություն կա կուսակցության, հատկապես ղեկավար մարմնի և ղեկավարի կողմից:

– Բայց արդյո՞ք դա Ձեր պիկն էր շատ ավելի լավ չէ՞ր լինի նախարարի թիկնոց զգեցած լինեիք։

– Պաշտոնն ինձ համար ընդամենը մեկ հարցի պատասխան ունի՝ կարո՞ղ ես պիտանի լինել և որքա՞ն:

– Հա, ի դեպ, «դրսի» մարտահրավերների մասին, ասում են՝ այժմյան ՀՀԿ-ն վերածվել է 95-ի «Հանրապետություն» բլոկի, որը, հիշենք, պայթեց շատ արագ։

– Դուք նկատի ունեք ի՞նձ։

– Դուք ուզում եք «պայթե՞լ». ես անալոգիան էի շեշտում՝ «Հանրապետություն» բլոկի հետ. ի՜նչ տղերք էին հավաքված այնտեղ։

– Դե, եթե էդ լավ տղերքը «պայթեցին», մենք էլ կարող ենք։

– Ուզում եք, է՛լի, փաստորեն։ Համ էլ իզուր ասացիք նման բան, էներգետիկան կսկսի աշխատել, և բո՚՛մփ, էլ չեք լինի։

– Դուք հնարավորություն չեք տալիս խոսքս ավարտելու. մենք կարող ենք նաև «պայթեցնել»։

– Ո՞ւմ:

– Կորոշենք։ .

– Հասկացա։

Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031