Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ում ընդունել են Կ. Պոլիսի «Նոր Զարթոնք» հայկական միության ներկայացուցիչներ Ալեքսիս Քալքին և Նշան Գյուրեին

Մայիս 12,2014 18:14

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանն ու Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը Երևանի «Ստեփան Սապպահ-Գյուլյան» կենտրոնում ընդունեցին Կ. Պոլիսի «Նոր Զարթոնք» հայկական միության ներկայացուցիչներ Ալեքսիս Քալքին և Նշան Գյուրեին:  Հանդիպման ընթացքում քննարկվեց  Պոլսի հայ համայնքի վիճակը, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիա պետության ժխտողական վերաբերմունքը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ս.Դ. Հնչակյան կուսակցության մարտավարությունն ու Պոլսի հայ համայնքի կողմից պահանջատիրական հարցեր բարձրացնելու խնդիրները:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը կուսակցության անունից խոր վրդովմունք հայտնեց  Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի`Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպելուց անմիջապես հետո հնչեցրած հայտարարության կապակցությամբ: Իր հերթին Ալեքսիս Քալքը նշեց, որ նման հարցերում Աթեշյանի հայտարարությունները երբեք չպետք է ընկալել իբրև Պոլսի հայ համայնքի ամբողջական կարծիք, ավելին, վերջինս իրավունք չունի հայ համայնքի անունից հանդես գալ:

 

ՍԴՀԿ Մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031