Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հեճուկս կուրծք ծեծողների

Մայիս 13,2014 13:45

Ես գիտեմ, թե ինչու է «Եվրատեսիլում» հաղթել Կոնչիտան: Որպեսզի այստեղ` Հայաստանում, «ազգային ոգով տոգորված» եւ «հայի տեսակի համար կռիվ տվող» մեր հայրենակիցները կարողանան փրփուրը բերաններին փրկել մեր մատաղ սերունդը չարամիտ եւ այլասերված եվրոպացիների ոտնձգություններից:

Ես գիտեմ, թե ինչու են Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ հիշեցնում, թե Ղարաբաղյան կարգավորման ո՛ր փաստաթուղթն է դրված սեղանին: Համանախագահներն ուզում են Հայաստանում եւ Ադրբեջանում հայրենասիրական ալիք բարձրացնել, որպեսզի դարձյալ «ազգային ոգով տոգորված», սկզբունքային եւ անզիջում մարդիկ կուրծք ծեծելով բացականչեն` «ոչ մի թիզ հող թշնամուն», ինչպես նաեւ` անարգանքի սյունին գամեն «Ղարաբաղը ծախողներին» եւ «զոհվածների արյունը ուրացողներին»: Համանախագահները, հետեւաբար, բարի գործ են անում` հնարավորություն տալով մարդկանց ի ցույց դնելու իրենց նվիրվածությունը ազգային նպատակներին:

Քանի որ ես հավակնություններ չունեմ որեւէ բանով տոգորված լինելու, ասեմ, որ, թեեւ «կոնչիտաներն» իմ մեջ, մեղմ ասած, բացասական զգացմունքներ են առաջացնում, գտնում եմ, որ Հայաստանի խնդիրները պայմանավորված չեն մեր երկրում կամ աշխարհում միասեռականների, տրանսվեստիտների կամ աղանդավորների (ինչպես նաեւ թուրքերի, հրեաների եւ մասոնների) առկայությամբ, իսկ «Եվրատեսիլի» նման մրցույթն ամենեւին էլ արժանի չէ, որ մենք այդքան երկար խոսենք դրա մասին: Քանի որ «լայքեր» եւ «ծափահարություններ» կորզելու ցանկություն չունեմ, ասեմ նաեւ, որ կուտակային կենսաթոշակը լավ գաղափար է, որը, սակայն, պետք է իրագործվի ոչ թե բոլշեւիկյան պարտադրանքով, այլ աշխատողներին եւ գործատուներին նյութապես շահագրգռելով: Դե, արագաչափերի մասին իմ ոչ ամբոխահաճ տեսակետն արդեն մի քանի անգամ հայտնել եմ:

Ի հեճուկս կուրծք ծեծողների՝ հայտնեմ նաեւ իմ կարծիքը Ղարաբաղյան հարցի մասին: Ես ուզում եմ, որ մենք մեր հարեւանների հետ կարգավորենք հարաբերությունները փոխադարձ զիջումների հիման վրա: Սակայն համանախագահների հրապարակած 6 կետերում ես չեմ տեսնում, թե հանուն ինչի մենք պետք է զիջումների գնանք եւ, մասնավորապես, հայտնվենք ռազմական առումով շատ ավելի խոցելի վիճակում, քան այսօր ենք: Հանուն ինչ-որ անհասկանալի «կամարտահայտության» խոստման: Ո՞վ է կազմակերպելու այդ «կամարտահայտությունը», եւ ովքե՞ր են այդ կամքն արտահայտելու: Նման հարցերի պատասխանները, հավանաբար, պետք է ի հայտ գան քննարկումների եւ բանակցությունների ընթացքում:

Բայց, իհարկե, նրանք, ովքեր ասում են` «Չքննարկենք եւ չբանակցենք», ավելի շատ են նվիրված ազգին եւ ավելի շատ են սիրում Հայրենիքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ես չեմ հասկանում, եթե ինչ որ մեկը հաշմանդամի սայլակով հաղթեր Եվրատեսիլում,պետք է ասեինք,որ Եվրոպան հաշմանդամություն է քարոզում???,Ավելի ճիշտ չէր լինի մտածել, որ հանդուրժողականություն է քարոզում:Ռուսաստանում և Հայաստանում հանդուրժողականության մեծ պակաս կա, թե միասեռականների և թե օտար մշակույթի հանդեպ: Ես շատ կուզենայի,որ Ռուսաստանում ավելանան հայ լրագրողներ, հայկական ակցենտով,չեմ ասում սխալներով խոսեին,բայց հայի և հայկական ակցենտի նկատմամբ հանդուրժողականությունը մեծանար:Ինչ վերաբերվում է Մինսկի խմբին,ապա դա օգտակար կլին այն ժամանակ, երբ հայ և ադրբեջանի հասարակությունը կհամաձայնվի ինչ որ մի պայմանի:Օրինակ,հիմա Ուկրաինական արևմտյան ժողովուրդը այսպես է մտածում,”Ահ մեզ պետք չէ այդ արևելյան տարածքները իրենց արևելյան,ռուսամետ հայացքներով,մենք գնում ենք Եվրոպա և առանց իրենց ավելի լավ կլինի”:Իրոք նրանցից շատերն այդպես են մտածում ես անձամբ եմ նրանց հետ խոսել և այստեղ դա շատ կարևոր է հանգամանք է,որ ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնությոն գան:Կարծում եմ Ադրբեջանում նույնպես կան այդպիսի տրամադրություններմՂարաբաղի վերաբերյալ,սակայն այնտեղ մարդիկ վախենում են նման մտքեր արտահայտել:

    • Ձեր համեմատությունը տեղին չէ : Մենք ունենք 1988-ի երկրաշարժի ժամանակ հաշմանդամ դարձած արտիստների <> երգչախումբը, որն աշխարհում Հայաստանն է ներկայացնում՝ ամենուր գլխավոր մրցանակներ շահելով: Եվ արդեն 20 տարի նրանցով իրավամբ հպարտանում է ժողովուրդը … Իսկ Եվատեսիլին մասնակցող հաշմանդամ արտիստին ինքս էլ մեծ հաճույքով ձայն կտայի, որն ամենևին էլ պայմանավորված չէր լինի նրա առողջական խնդրով…

  2. David says:

    Այո, անհանդուրժողականությունը չարի արմատն է, չարը նրա ճյուղերը: Մեղավորը մարդն է, որ տեղ է տալիս իր կողքին մարդանմանին:Շնիկի հաչոցը փղին չի ազդելու, նա առաջ է գնալու:Մասոններին թողեք, սեփական մատնոք պտտելն էլ թողեք , սեռափոշման սեռափոխներին էլ և այրեք չարիքի արմատը, որի մետաստազներից չեն փրկվում, եթե դադարում են չմտածել և …Այսօր լավ հայ մարդիկ եմ տեսել և…Հայի լավ, քիչ, բայց հատուկ, քեզ սիրում եմ և ցավում, որ քիչ ես և …Այսօր տիեզերքն ինձ բացասման բացասման մի բանաձև նվիրեց:

  3. Spartak says:

    Զավեն, օրինակդ հեչ տեղին չէ:Ի՞նչ խղճով ես հաշմանդամի սայլակի դժբախտին համեմատում այդ միասեռական երջանիկի հետ: Ես ուրիշ խոսք չեմ գտնում ասելու, թեև այնքան շատ են դրանք:Թողնում եմ ձեր խմբի ակտիվ մեկնաբաններին:

    • Արսեն says:

      Ասա, ասա մի քաշվի… Ասա տեսնենք այդ ինչ ունես ասելու..)))..
      Դեռ բան չես ասել ստանդարտ «հայրենասերի» քառակուսի մտքերից դենը…

  4. Hayk says:

    Այսօր Արևմուտքը բացի միասեռականներից, ուրիշ որևէ մեկի իրավունքով չի էլ հետաքրքրվում: Հեեենց ասենք, որ Ղարաբաղում հասարակության մեծ մասը միասեռական են(մեղա,մեղա, 1000 ներողություն), անմիջապես կճանաչեն անկախությունը: Չեք հավատում??((((((((

  5. Զավեն says:

    Հենց իմ ասածն էլ դա է,որ Եվրոպացիներն այնպես են արել,որ հաշմանդամներն իրենց դժբախտ չզգան,ոչ էլ միասեռականները,ոչ էլ սևամորթները,այսինքն, այն մարդիկ, որոնք դժբախտ կամ հասարակության կողմից չընդունված են զգացել իրենց:Նրանք բոլորին փորձում են ինտեգրել կյանք:Այ դու միանգամից դժբախտի պիտակը,որոշեցիր կպցնել հաշմանդամին,իսկ Եվրոպայում շատ ու շատ հաշմանդամներ իրենց դժբախտ չեն զգում:Սրանից երևի մի 300 տարի առաջ մարդիկ նույն վայնասունը կբարձրացնեին եթե ինչ որ մի կին բարձրանար բեմ,կամ 70 տարի առաջ եթե մի սևամորթ հաղթեր այդ մրցույթը :իսկ ես հաշմանդամին ու միասեռականին չեմ համեմատում,ես ընդհանրապես չեմ սիրում օրինակներ բերել,գրածս նորից կարդա,ասածս այն է,որ Կոնչիտայի հաղթանակը դա ոչ թե միասեռականության քարոզ է,այլ հանդուրժողականության:Իմ օրինակը հենց դա է,որ եթե օֆիցիալ Մոսկվայի հեռուստավարողներից մի քանիսը տարբեր երկրներից լինեն և հաղորդումները վարեն իրենց երկրին հատուկ ակցենտով,դա կլինի ոչ թե այդ ակցենտի քարոզումը,որ վաղը բոլոր ռուսները խոսեն այսդ ակցենտով,այլ ընդամենը կբերի որոշակի հանդուրժողականություն:Ես գնացել եմ Անգլիայում անգլերենի դասընթացների,մենք լսում էինք տարբեր ակցենտներով անգլերեն,և ոչ մեկ մեզ չէր ասում,որ սա ճիշտ է,իսկ սա սխալ:

  6. Գալուստ Ենոքյան says:

    Միասեռականի մասին չգիտեմ, բայց որ ՍՊԻՏԱԿ մարդկանց մոտ թի ստացվում երգել ժամանակակից երաժսություն դա փաստ է, կամ իրեց ֆիզիկական բարեմասնություններն են ցուցադրում, կամ միս են կախում իրեց վրայից…էս մեկն էլ որոշել էր իր իգական հագնվածքը «ընդգծել» մորուքով…Ինչ Եվրոտեսիլ, ինչ մրցություն, ուզում էք ժամանակակից երաժտություն լսել մտեք Yputyube կամ եէթե հնարավորութուն ունեք այցելեք Միսսիսիպի գետի ափերին ապրող սովորական սեվամորթ բնակիչներին, յուրաքանչյուր երրորդը ձեզ համար հազար անգամ ավելի լավ կերգի քան Էլվիս Պրեսլին , Մադոննան կամ …Լեդի Գագան: կամ աայսօրվա յուրաքանչյուր սպիտակամօրթ երգիչ…Իհարկե Բրիտանացիների Ռոքի բախտը բերեց, քանզի Լիվերպուլի նավաստի բուտլեգերները այդ սեվվամորթների ռիթմն ու բլյուզը հասցրին հանճարեղ Ջոնին ու Պոլին….եվ ծնվեց վաթսունականների լեգենդար Բրիտանական Ռոքը…թե չե ով կարող է մրցել Մադի Վոթերսի, Չակ Բերրիի, Ռեյ Չարլզի կամ Ջեյմս Բրաունի…կամ այսօրվա Հիպ Հոպ ի սեվամորթ երգիչների հետ… ինչ Եվրատեսիլ ինչ եվրոպացի երգիչներ… այդ երգը պիտի հոգուց գա եվ այն երգելու համար հատուկ ձայնալարեր են պետք, կամ Ջոնի ու Պոլի… նման երգահանի ու երգչի Հանճար… կարծում եմ էդ եվրոպացիներին էդ մորուքավորը դեռ շատ է…

  7. Spartak says:

    Հարգելի Զավեն, գրածիդ առաջին երեք տողն եմ կարդացել ու արձագանքել:Համեմատել ես, էլ համեմատելն ինչպե՞ս է լինում: Ես իմ երկրում իմ գործով եմ զբաղված, կարծում ես ժամանակ ունե՞մ ……………. զբաղվելու: Պատկերացնո՞ւմ ես, մինչև վերջ կարդամ բոլոր գրածներն ու դա բավական չի, մի բան էլ վերլուծություններ անեմ, ասենք՝ Արսենի գրածները:Այդ մտքից փշաքաղվեցի:

    • Արսեն says:

      Փաստորեն քո ամենակարևոր «միտքը», քո փշաքաղվելն էր..))..
      Ես պատկերացրի, ասենք Ֆրանսիայում նախագահականի դեբատ։ Թեկնածուներից մեկը մյուսին ասում է. «Օ՛, դուք այնպիսի բան ասացիք, որ ես փշաքաղվեցի» ..))).. Ժողովորդը ցնծում է, ասում է «Այս ինչ լավ փշաքաղվեց… նա է մեր հաջորդ նախագահը»…)))..
      Մի «փշաքաղվի», ասելիք ունես՝ ասա, փորձիր արգումենտացիյովդ համոզիչ լինել, հարգելով դիմացինիդ … թե չէ, 3 տող կարդում ես կես էջ մեկնաբանում..)))..
      Ժամանակ չունես, ընդհանրապես ոչ կարդա ոչ մեկնաբանիր…

  8. Լավատես says:

    Այլ ազգի արժեհամակարգը գնահատելու ու ընդունելու համար մարդ պետք է հստակ ու լիովին տիրապետի սեփական ազգի արժեհամակարգին: Ասենք, գյուղից քաղաք եկած մարդը եթե հրաժարվի իր գյուղի պահպանողական նահապետական արժեքներից ու միանգամից ընդունի քաղաքի ժամանակակից արքն ու բարքը, ինքը կդառնա միջանկյալ՝ ոչ գյուղացի ոչ քաղաքացի ՝լուսանցքային՝ անդուր երեւույթ:Եթե մարդ անկեղծ մեծարում է սեփական արժեքները, նա նաեւ հարգում է մյուսների սեփական արժեքների մեծարումը:

  9. Ռուբեն Պարսամյան says:

    Հաշմանդամը եվ նրա սայլակը հասարակությունը չեն պառակտում եվ չեն այլասեռում,իսկ կոնչիտաները քայքայում են հասարակությունը,ընտանիքի ինստիտուտը;Դրանք հատկապես վտանգավոր են փոքր էթնոսների համար,րուլացնում են,տրոհում առանձին,այս կամ այն ,,կողմնորոշման;; մասերի եվ ,հետեվաբար,դարձնում հեշտ կառավարելի;Հարկ կա՞ բացատրել, թե ինչպես նրանք եվ նմանները կարող են թուլացնել ազգային ինքնապաշտպանական ոգին..Դրանք 5-րդ զորասյան հիմք են,եհովականներից առավել վտանգավոր;Հանդուրժողական լինել չի նշանակում որդերին քո մարմնի ներսում տեղ տալ…Եթե նմանները պատսպարվում են փոքրամասնությունների պաշտպանության կարգախոսի տակ,ապա մեծամասնությունն ինքը իր էթնիկ ամբողջականությունը պաշտպանելու իրավունք եվս ունի;Սա ինչո՞ւ եք մոռանում,դրոշակի վրա բարձրացնում շեղվածներին :Կոնչիտայի օրինակը քայքայման բացիլէ,այնպես,ինչպես նարկոմանիան;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031