Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակում արդեն կան տարաձայնություններ. ի՞նչ սպասել կառավարության ծրագրի քվեարկությունից (տեսանյութ)

Մայիս 17,2014 17:43

Ինչպես արդեն  տեղեկացրել ենք, ոչ իշխանական ուժերից (ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ) կազմված քառյակը ԱԺ ՀԱԿ խմբակցությունում այսօր անցկացրեց հերթական դռնփակ նիստը: Նիստի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե բուռն քննարկումներ են ընթացել, թե քննարկվել են մասնավորապես կառավարության ծրագրի շուրջ դիրքորոշումներ, նոր քաղաքական օրակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր, հանրահավաքի կազմակերպում, ՀՅԴ նախաձեռնությունը՝ համամասնական ընտրական համակարգին անցնելու օրինագիծը:

Այնուհետև շեշտեց, թե այս հարցում քառյակի ներսում կա լիարժեք միասնություն: Ու այս հանգամանքի վրա հիմնվելով՝ երբ ավարտեց ներկայացնել, թե ինչ են քննարկել քառյակի դռնփակ նիստում, պարոն Զուրաբյանը նշեց. «Քառյակի մահվան մասին լուրերը չափազանցված էին: Ասեմ ձեզ, քառյակն այսօր ցույց տվեց, որ շատ լուրջ գործոն է»: Մեր դիտարկմանը, թե չի՞ կարծում արդյոք, որ այդպես կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, երբ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ էլ նման միասնություն լինի, քանի որ դա լինելու է քառյակի համար ճակատագրական, պարոն Զուրաբյանն արձագանքեց՝ «չեմ կարծում»:

Մեր մյուս դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ եթե քառյակի ուժերից մեկն էլ կողմ քվեարկի կառավարության ծրագրին, ապա քառյակի համագործակցությունը կավարտվի, ուստի պարոն Զուրաբյանը մտահոգություններ չունի՞ այդ առումով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն տարաձայնություններ կան՝ կապված կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել-չներկայացնելու հարցում և հենց ՀԱԿ խմբակցությունում, պարոն Զուրաբյանը կարճ պատասխանեց. «Ոչ, ես մտավախություններ չունեմ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031