Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նամականիշեր` նվիրված հայ հետախույզներին

Մայիս 20,2014 13:20

Մայիսի 20-ին մարվեցին և շրջանառության մեջ է դրվեցին «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ:

Մեկ նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է հայազգի լեգենդար Խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանին, պատկերում է Գևորգ Վարդանյանի դիմանկարը երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին: Նամականիշի ձախ անկյունում ներկայացված է Գևորգ Վարդանյանին շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանը:
Գեղաթերթիկի խորապատկերին պատկերված է սիմվոլիկ հետախույզի ուրվագիծը և խոշորացույց, որտեղ թաքնված է «SECRET» բառը:

Չորս նամականիշերի վրա պատկերված են հայազգի լեգենդար հետախույզներ Հակոբ Դավթյանը, Իվան Աղայանցը, Հայկ Հովակիմյանը և Աշոտ Հակոբյանը երկրագնդի երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին:

Պաշտոնական մարման արարողությանը մասնակցեցին և ելույթ ունեցան Գևորգ Վարդանյանի այրի և զինակից Գոհար Վարդանյանը, Հայկ Հովակիմյանի թոռնուհի Կարինե Դարբինյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ԱԱԾ Տնօրենի տեղակալ- հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ Պատերազմի զինված ուժերի կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» Գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, բազմաթիվ հյուրեր:

Գեղաթերթիկի և նամականիշի դիզայներ՝ Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան, Վլադիմիր Դիլանյան
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Տպաքանակը՝ 20 000

Չորս նամականիշերի դիզայներ՝ Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան, Վլադիմիր Դիլանյան
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Տպաքանակը՝ 40 000 x 4
Հայփոստ Թրասթ Մենեջմենթ
Հայփոստ ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031