Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Լյուբիկ Չիբուխչյանը Հայաստանի գրողների միության նկատմամբ քամահրական վերաբերմունք է ցուցաբերել»

Հունիս 23,2014 12:14

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը Ադրբեջանի գրողների միությանն անդամագրվելու Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանի մտադրության վերաբերյալ նշեց, որ եթե Լյուբիկ Չիբուխչյանը անտեղի հալածանքի ենթարկվեր, ինքը «ատամներով կպաշտպաներ» նրան, քանի որ նա, ի վերջո, մտավորական մարդ է, եւ ինքը նրա հետ մի կտոր հաց է կիսել: Ս. Բեգլարյանը հավելեց. «Սակայն Լյուբիկը Հայաստանի գրողների միության եւ Տավուշի մասնաճյուղի նկատմամբ այնպիսի քամահրական վերաբերմունք է ցուցաբերել, որ միությանն անդամակցելու համար նույնիսկ դիմում չի ներկայացրել:

Հազար ու մի միջնորդություններից հետո գրողների միության անդամ դառնալուց հետո նա չի գնացել անդամատոմսը վերցնելու, եւ դա նրա փոխարեն արել է այլ մարդ: Իր ամբարտավանությունը հասել է այն աստիճանի, որ Հայաստանի գրողների միության նախագահն է անդամատոմսը բերել-հանձնել, փոխանակ շնորհակալություն հայտնելու, վիրավորանքներ է հասցրել ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանին: Դրանից հետո նա չի ներկայացել Տավուշի մասնաճյուղ, գրողների միության ոչ մի միջոցառման չի մասնակցել: Եթե Լյուբիկ Չիբուխչյանը հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից, նա ինչպե՞ս կարող է լինել Հայաստանի որեւէ կառույցի անդամ: Սա նրա զավեշտական տրամաբանության դրսեւորումն է»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Anna says:

    Շատ կուզենայի իմանալ,թե հանճարեղ Լյուբիկի որ արժանիքների համար է այսքան շատ գրվում:Ավելի ճիշտ կլինի պատասխան պահանջել այն մարդուց ով երկար ու ձիգ տարիներ սրա նմանին պահել է մարզպետարանի պես պատասխանատու կառույցում և որպես խորհրդական տեղեկացրել ինֆորմացիաներին: Մի՞թե երկար տարիներ պետական պաշտոն զբաղեցնող անձը կարող է լինել այնպիսին, որ ցանկություն հայտնի մեկնելու Ադրբեջան?Ավելի խելացի կլինի որևէ պատասխան գրել նախկին հանճարեղ ,,ավերիչ,, Ղուլից,մի՞գուցե նա էլ է պատրաստվում մեկնել Ադրբեջան?Պատկերացնում ե՞ք ինչ կլինի…………………..

  2. Կարեն says:

    Այդ մարդու ոչ ատեկվատ պահվածքից երևում է, որ նա առողջական խնդիրներ ունի: Փնովելու փոխարեն պետք է մտածել ինչպես կարելի է մարդուն օգնել:

  3. vendetta says:

    սա միշտ եղել ե արմենուհու – ի պաիծառ միտքը և գօրծերի պլանաորողը, նա սրանից ընդունակ չե.

  4. Garegin says:

    Այս ամենի մասին հարկավոր էր ասել և գրել մինչ Լ.Չիբուխչյանին պաշտոնանկ անելը, սակայն նույնիսկ այս պարագայում Ս.Բեգլարյանը և լրագրողը շրջանցում են Լյուբիկ երևույթը ծնող պատճառի և նպատակի մասին հարցերի քննարկումից: Ում հորդորներով է Արմեն Ղուլարյանը Լյուբիկին ընդունել որպես խորհրդական և ինչ նպատակով է նրա վրա հսկայական գումարներ ծախսել, կոչումներ շնորհել, ԳՄ անդամ սարքել և այլն?: Ի վերջո ինչն է պատճառը, որ լրագրողը այս հարցերին չի անդրադառնում?:
    Իմ կարծիքով Լյուբիկի վերաբերյալ հոդվածաշարով լրագրողը մարզի ժողովրդին գիտակցաբար շեղվում է առկա խնդիրների քննարկումից, որն այս պահին ձեռնտու է միայն նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին:

  5. Zaven says:

    Այս մադը մշտապես հայտարարում է, որ ինքը տիեզերքում ամենախելացի և ամենաարագ մտածողն է: Ինձ հայտնի չէ արդի մի ուրիշ հայ գրող, ով արժանացած լինի այդքան կոչումների, մեդալների, դրամական և իրային պարգևների/ակադեմիկոս, մշակույթի վաստակավոր գործիչ, գրողների միության անդամ, շուրջ մեկ տասնյակ մեդալներ, ավտոմեքենա, բնակարան և այլն/: Լյուբիկն ըստ իր հայտարարության 175 հաստափոր գիրք է գրել: Նման քանակով գրական ՙ,,արտադրանքով,, կարծում եմ բացի նրանից աշխարհում ոչ ոք չի կարող պարծենալ: Զարմանալին այն է, որ ոչ մի գրաքննադատ նրա այսքան աղմկալից գործունեությանը չի անդրադարձել: Այս մարդը կամ գերհանճար է, անօրինակ տիեզերական մտածող, կամ գրական ,,աղբ,, տարածող: Մի՞թե մեր գրականագիտությունը անկարող է այդ հարցին պատասխանել, այլապես այստեղ գործում է ,,լռությունը համաձայնության նշան է.. կարգախոսը: Կարծում եմ որևէ գրաքննադատ թեպետ ուշացումով հանձն կառնի այդ գործը:

  6. Ոսկան Սարգսյան says:

    Զարմանալի է, որ հարգելի Գարեգինը մարզի խնդիրները ամենից շատ լուսաբանող լրագրողիս մեղադրում է առկա խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու մեջ: Լյուբիկի մասին նոր չեմ գրում, ես քննադատական նյութ եմ գրել, երբ նրան ընդունում էին Հայաստանի գրողների միության մեջ, երբ իբր ՀՀ նախագահի կողմից նրան նվիրված մեքենան վթարի էր ենթարկվել, երբ Արմեն Ղուլարյանը նրան ադամանդով մատանի էր նվիրել եւ այլն: Կարող եք այդ նյութերը տեսնել համացանցում, այս կայքում:Թե ում հորդորներով, ինչ նպատակով է Արմեն Ղուլարյանը նրան խորհրդական դարձրել, նրա համար ծախսեր կատարել, դա Արմեն Ղուլարյանը կիմանա: Ես գրում եմ միայն այն, ինչ կարող եմ ապացուցել: Ընդհանրապես, խորհրդականի պաշտոնը մեծամասամբ ավելորդություն է, որով պաշտոնյաները պետական բյուջեի հաշվին լավություն են անում իրենց մտերիմներին:

  7. vendetta says:

    Կարօղ է դրանք ինչ որ Գ..ույնի են ?????

  8. Garegin says:

    Հարգարժան Ոսկան ես երբևէ, որևէ մեկին չեմ մեղադրել, առավել ևս Ձեզ, ես ընդամենը նշել եմ, որ մարզում առավել լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է համակարգված ձևով ներկայացվեն մեր հասարակությանը, նշելով իհարկե այդ արատավոր երևույթները ծնող պատճառները, այլապես որոշ ժամանակ անց այնպիսի իրավիճակ է ստեղծվելու, որ առանց մեղքի բաժին ունենալու դրանց առկայության համար պատասխանատու է լինելու այսօրվա նորանշանակ մարզպետը: Համոզվեք, որ Լյուբիկ երևույթը հետևանք է այն տխրահռչակ քաղաքականության, որը տևական ժամանակ վարվել է Տավուշի մարզում: Ի վերջո մարզում կան առավել լուրջ խնդիրներ՝ տարիներ շարունակ որտեղ և ինչ նպատակների համար են ծախսվել հրատապ ծրագրերի համար նախատեսված գումարները, որոնցից նույնիսկ համայնքապետերը տեղյակ չեն, ինչու որևէ մեկը պատասխան չի տալիս քաղաքաշինության ոլորտում մսխված և հետագայում ՎՊ-ի կողմից հայտնաբերված գումարների համար, որտեղ են գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար հատկացված և ծախսված գումարների արդյունքները և մի շարք նմանատիպ այլ հարցեր:

  9. david says:

    Հայի մտածելաձև է,այսինքն եթե հանճարները տարօրինակություններ են ունենում, թող մեր տարօրինակն էլ հանճարանա:Փառասիրությունն են վերածել առաքինության, երևի լսել են, որ the big wars that make ambition virtue.Այլապես այսպես կարող է պատահել մի երկրում, որտեղ խելագարներ են երկրի գլխից մինչև երկրի հաստ աղիք:Շիբ են դառել ու փորձում են աղի դեր կատարել:Մեղքերի թագակիրը երկրի անգլուխ թագակիր յաբախտի ազարտիչն է և գենետիկ ազգային հիվանդությունը:Ստույգ գիտեմ նա համաշխարհային թքին ինչպես է արձագանքում և ինչպես են կոչում կարմրող տգիտություն:Պարզապես պիտի արագ արտահանեն գենետիկ շիբը համաշխարհային ջրերում լողացնելու և լուծվելու համար:
    Է, սերժիկ, սերժիկ, հայոց ուղեղիկ,լավ է այն, որ some sins do bear their privilege on earth.Conceit in weakest hodies strongest works.
    Սերժիկների ուսերին է և այս սերժականի մեղքը:Անգլուխ և վերացող երկրում քիթն է տրամաբանում:Տո, լավ ա, վերացեք, ճիշտ եք անում, առանց գլխի անիմաստ է, սերժոների ու լյուբիկների զբաղեցրած տարածքը մեծ է նրանց համար:Առաջ, ՀՀԿ:Ես չեմ ասում, ՀՀԿ -ս է ասում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30